Հունիսի 21-ին Հայաստանում տոնում են Բուժաշխատողի օրը:

 

Մեր ամբողջ թիմը սիրով շնորհավորում է ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ։
Սիրելի՛  բուժաշխատողներ, մաղթում ենք, որ մշտապես զգաք, թե որքան գնահատված է Ձեր աշխատանքը, շարունակեք կրթվել և ունենալ նոր ձեռքբերումներ։

Ուրախ ենք, որ ձեր շնորհիվ կարողացել ենք ստեղծել Հայաստանի առաջին եւ ամենամեծ բժշկական տեղեկատուն, որն արդեն 13 տարի հասարակությանը մատուցում է ամբողջական տեղեկատվություն՝ առողջապահության եւ բժշկության ոլորտին առնչվող բոլոր նորությունների եւ իրադարձությունների մասին: