Doctors.am

Սուրեն Աղոյի Ստեփանյան

Ինձ ուղղված հարցեր
Վիրաբույժ (ընդհանուր)
Մասնագիտություն

ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբուժության կլինիկայի ղեկավար

ՀՀ ԱՆ խորհրդատու ընդհանուր վիրաբուժության գծով

Պաշտոն
Էզրաս Հասրաթյան փող., 9 շենք, Երևան, 0052, Հայաստան
Հասցե
+374 93 50 35 40
Հեռախոս
Հարց բժշկին

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների դոկտոր

Կոչում

Պրոֆեսոր

Կրթություն

1985-1993
Ուսանել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետում
1993-1995
Անցել է կլինիկական օրդինատուրա «Վիրաբուժություն» մասնագիտությամբ ԵՊԲԻ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնում (ամբիոնի վարիչ` պրոֆ. Ափոյան Վ.Թ.)

Վերապատրաստումներ

2006
ՀՀ Ազգային առողջապահության ինստիտուտի Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնում անցել է լապարասկոպիկ վիրաբուժության մասնագիտացում
2008
Կարդիոթորակալ վիրաբուժության սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա
2008
Գերմանիայի Հայդելբերգի Համալսարանի Վիրաբուժական կլինիկայում ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության վերապատրաստում
2009
Վիեննայի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայում /Հիվանդանոցը`AKH/ վերապատրաստում
2012
Վիեննայի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայում /Հիվանդանոցը`AKH/ վերապատրաստում
2013
Գերմանիայի Մեմմինգենի հիվանդանոցում /Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի կլինիկական բազա/ վերապատրաստում
2016
«Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում» լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքում վերապատրաստում /Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա/
2019
Ն.Ն.Բլոխինի անվան օնկոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնում վերապատրաստում /Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա/

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի 3 երեխաներ

Պարգևատրումներ

2010
Պարգևատրվել է ԵՊԲՀ «Ոսկե մեդալով»
2016
Պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով

Նկարներ

Բժշկական պրակտիկա

2018-ից
ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ընդհանուր վիրաբուժության գծով
2018-ից
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբուժության կլինիկայի ղեկավար
2008-ից
Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ
2008-2018
«Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժական կլինիկայի ղեկավար
2007-2008
«Արմենիա» ՀԲԿ Առաջին վիրաբուժական բաժանմունքի վարիչ
2005-2008
ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի դոցենտ
1996-2005
ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ասիստենտ

Մասնագիտական գործունեություն

● Կատարում է որովայնային և թորակալ, բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ:
● Կլինիկայի աշխատանքում ներդրել է սուր կպումային բարակաղիքային անանցանելիությունների լապարասկոպիկ վիրահատությունները, կպումային հիվանդության կանխարգելման նպատակով հակակպումային միջոցների կիրառումը:
● Կլինիկայի աշխատանքում ներդրել է 12 մատնյա աղու պերֆորատիվ խոցի կապակցությամբ լապարասկոպիկ վիրահատությունները:
● Կլինիկայի աշխատանքում ներդրել է աճուկային ճողվածքների TEP մեթոդով լապարասկոպիկ վիրահատություններ Swing-Contact ինքնաֆիքսվող ցանցերով:
● Կատարում է ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության կապակցությամբ բաց և լապարասկոպիկ վիրահատություններ:
● Վիրահատություններ լեղուղիների վրա՝ լապարասկոպիկ վիրահատություններ լեղաքարային հիվանդության կապակցությամբ, բաց վիրահատություններ լեղուղիների ուռուցքների, լեղաքարային հիվանդության կապակցությամբ, վերականգնողական և կազմափոխական վիրահատություններ լեղուղիների վրա վիրահատական բարդությունների կապակցությամբ:
● Վիրահատություններ լյարդի ուռուցքների և կիստաների կապակցությամբ:
● Վիրահատություններ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների կապակցությամբ՝ պանկրեատոդուոդենալ մասնահատում, պանկրեատոդիգեստիվ բերանակցումներ, ձախակողմյան մասնահատում:
● Վիրահատություններ տարբեր տեղակայման էխինակոկային բշտերի կապակցությամբ:
● Վիրահատություններ վահանագեղձի և հարվահանագեղձերի հիվանդությունների, դիֆուզ տոքսիկ խպիպի, հանգուցավոր խպիպի, թիրեոիդիտների, ուռուցքների, հարվահանագեղձի ադենոմաների կապակցությամբ:
● Վիրահատություններ մակերիկամների հիվանդությունների՝ հորմոնալ ակտիվ ուռուցքների, ինցիդենտալոմաների կապակցությամբ:
● Վիրահատություններ կերակրափողի հիվանդությունների՝ դիվերտիկուլների, ախալազիայի, ուռուցքների կապակցությամբ, կերակրափողի պլաստիկա ստամոքսով, հաստ աղիքով, Լյուիսի վիրահատություն:
● Վիրահատություններ ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության, ստամոքսի ուռուցքների, բարակ աղու հիվանդությունների կապակցությամբ:
● Վիրահատություններ տարբեր տեղակայման և բարդության որովայնային ճողվածքների կապակցությամբ:
● Կոլոպրոկտոլոգիական վիրահատություններ:

Գիտական աշխատանքներ

2000
Պաշտպանել է թեկնածուական թեզ «Ստամոքսաելքը պահպանող վիրահատությունները ստամոքսի խոցային հիվանդության վիրաբուժական բուժման մեջ» թեմայով
2013
Պաշտպանել է դոկտորական թեզ «Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման որոշ ասպեկտներ» թեմայով
Հեղինակ է 125 գիտական հոդվածների և հրապարակումների:«Վիրաբուժական հիվանդություններ» հայերեն լեզվով դասագրքի երկու հատորների /1999թ. և 2010թ. հրատարակում/ մասնագիտական խմբագիրն է:
ԵՊԲՀ «Վիրաբուժական հիվանդություններ» ուսումնական ձեռնարկների 12 հատորների /հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով/ համահեղինակը և խմբագիրն է:
Որովայնային վիրաբուժության բնագավառում երեք ռացիոնալիզատորական առաջարկությունների հեղինակ է:

Անդամակցություններ

2016-ից
Վիրաբույժների Հայկական ասոցիացիայի փոխնախագահ
1995-ից
Վիրաբույժների Հայկական ասոցիացիայի անդամ
2017-2018
Վիրաբուժության Եվրոպական Միության (ESS) նախագահ
2016-ից
Վիրաբուժության Եվրոպական Միության (ESS) անդամ
2011-ից
Էնդոսկոպիկ Վիրաբուժության Եվրոպական Ասոցիացիայի (EAES) անդամ
ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ և ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2018-ից
«Բժշկություն, Գիտություն. Կրթություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2016-ից
ԵՊԲՀ «Նոր Հայկական Բժշկական Ամսագիր» /անգլերեն/ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2011-ից
ԵՊԲՀ Վիրաբուժական առարկաների ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ
2008-ից
ԵՊԲՀ «Վիրաբուժություն» Մասնագիտական խորհրդի էքսպերտ հանձնաժողովի փոխնախագահ

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.

    Doctors.am