Գիտական աստիճան
Բժշկական գիտությունների դոկտոր
Կոչում
Պրոֆեսոր
Կրթություն
1979
ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը
Պարգևատրումներ
Սպիտակի երկրաշարժի և Արցախյան գոյամարտի տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել վիրավորների բուժման գործում, ինչի համար պարգևատրվել է Դրաստամատ Կանայանի մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսենի» հուշամեդալով, «Հայաստանի երկրապահ» և «Վազգեն Սարգսյանի» մեդալներով: Առողջա
Բժշկական պրակտիկա
1980
աշխատել է Ուկրաինայում՝ որպես նյարդավիրաբույժ քաղաք Օդեսայի շտապ օգնության հիվանդանոցում
1982
անցել է նեյրովիրաբուժական վերապատրաստման կուրս Դոնեցկի մարզային բժշկական կենտրոնում
1984
վերապատրաստվել է Կիևի նեյրովիրաբուժական ինստիտուտում
1985-1987
անցել է կլինիկական օրդինատուրա Կիևի նեյրովիրաբուժական ինստիտուտում
1987
Կիևում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Վաղ հետվիրահատական բարդություն սուր ներգանգային հեմատոմաների հեռացումից հետո» թեմայով
1988-1995
հրավիրվել է Հայաստան և Լենինական քաղաքում ստեղծել նեյրովիրաբուժական բաժանմունք
1995-1998
Կիևի Ռամադանովի անվան նեյրովիրաբուժական ինստիտուտում անցել է նեյրովիրաբուժական դոկտորանտուրայի կուրսեր, որից հետո փայլուն պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ծանր գանգուղեղային վնասվածք՝ երեխաների տարբեր տարիքային խմբերի մոտ» թեմայով
1998-ից
աշխատում է Էրեբունի բժշկական կենտրոնում` որպես նյարդաբանական և նեյրովիրաբուժական կլինիկայի գիտական ղեկավար
Իր գլխավորությամբ անցկացվում են գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքների հեռացման բարդ նյարդավիրաբուժական, ինչպես նաև գանգուղեղային և ողնաշարային վնասվածքների, միջողնային սկավառակների ճողվածքների միկրովիրաբուժական և էնդոսկոպիկ վիրահատություններ
Մասնագիտական գործունեություն
Բազմիցս վերապատրաստվել է Եվրոպայում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Դանիա,Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա
Կոնֆերանսներ
50-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է, երկու թեկնածուական ատենախոսության ղեկավար: Ունի մեկ մենագրություն՝ «Երեխաների ծանր գանգուղեղային վնասվածք» անվանումով
Անդամակցություններ
Եվրոպայի և համաշխարհային նեյրովիրաբուժական ասոցիացիայի անդամ