Doctors.am

Արտավազդ Բագրատի Սահակյան

Ինձ ուղղված հարցեր
Վիրաբույժ (պլաստիկ)
Մասնագիտություն

ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ

Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի ղեկավար

Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ

Պաշտոն
Աբովյան փ., շ. 58, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 56 37 51
+374 91 41 33 39
Հեռախոս
Հարց բժշկին

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների թեկնածու

Կոչում

Դոցենտ

Կրթություն

1975
Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտը
1976
Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ
1982 - 1984
Անցել է կլինիկական օրդինատուրա Միքաելյանի անվան Վիրաբուժության ինստիտուտի միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում
1989
Ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի վկայագիր Մոսկվայի Վիրաբուժության կենտրոնում

Վերապատրաստումներ

Վերապատրաստվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկաներում

Պարգևատրումներ

Պարգևատրվել է ՀՀ Մխիթար Հերացու անվան, ԼՂՀ "Արիության համար", ՀՀ վարչապետի և Նանսենի մեդալներով
Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի է

Նկարներ

Բժշկական պրակտիկա

1977 - 1982
Աշխատել է ք.Դնեպրոպետրովսկում, Ուկրաինա
1982-1996
Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության գիտական կենտրոնում
1985-ից
Միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ միկրոխիրուրգիայի գլխավոր մասնագետ
1989-ից
Ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ է
1990-1992
Մասնակցել է Առառատի (Երասխ), Նոյեմբերյանի, Մեղրիի ինքնապաշտպանական մարտերում վիրավորների տարհանման և բուժման աշխատանքներին
1990-ից
Կամավոր և գործուղումներով մեկնել է ԼՂՀ: Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում բուժօգգնություն է ցույց տվել հարյուրավոր հիվանդ, վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների, ղեկավարել վերջույթների և դեմքի ծանր վնասվածքներով հիվանդների բուժմանը: ԼՂՀ է առաքել դեղորայք, մարդասիրական օգնություն
1992-ից
Պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար, միաժամանակ 1996թ-ին հիմնադրել է ԵրՊԲԻ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնը:
1996-1998
Եղել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցապահովման վարչության պետ
1996-ից
Քաղաքային հիվանդանոցի տնօրեն
1998-2008
Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ է:

Գիտական աշխատանքներ

Աշխատությունները վերաբերվում են վնասված վերջույթների, մարմնամասերի և դեմքի վերականգնմանը, հրազենային ծանր վնասվածքների բուժմանը:

Անդամակցություններ

1995-1999
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
1997-ից
ՀՀ նախագահին առընթեր վիրավոր ազատամարտիկների բուժման հանձնաժողովի անդամ:
Ֆրանսիայի, Վրաստանի, Ռուսաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիաների անդամ է:

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.

    Doctors.am