Անդրանիկ Իսրայելի Ադամյան

Ինձ ուղղված հարցեր
Վիրաբույժ (ընդհանուր)
Մասնագիտություն

Մ․Հերացու անվան ԵՊԲՀ-ի III վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր

Նաիրի ԲԿ-ի 1 վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Պաշտոն
Պարոնյան փ. 21 շ., 0015, Երևան, Հայաստան
Հասցե
+ 374 10 53 75 00 /424 /
+374 91 41 36 88
Հեռախոս
Հարց բժշկին

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների դոկտոր

Կրթություն

1994-1997
Դոկտորանտուրա ( ընդհանուր վիրաբուժություն) - Ն․Վ․ Սկլիֆոսովսկու անվ․ Շտապ օգնության ԳՀԻ ավագ գիտաշխատող
1987-1990
Հետդիպլոմային ուսուցում / կլինիկական օրդինատուրա/-ՌՍՖՍՀ ք. Մոսկվայի ԲԿԿ վիրաբուժության ամբիոն, Կապի նախարարության թիվ1 և թիվ 53 Շտապ օգնության հիվանդանոցների բազա, Մոսկվա, ՌԴ
1984-1985
Ինտերնատուրա- Ընդհանուր վիրաբուժության ամբիոն, Լենինգրադի Ռազմա-բժշկական ակադեմիայի ռազմա-դաշտային ամբիոն, Լենինգրադ, ԽՍՀՄ
1978-1984
Բուժական գործ-ԵրՊԲԻ բուժական ֆակուլտետ-դիպլոմ գերազանցությամբ, Երևան, Հայաստան

Նկարներ

Մասնագիտական գործունեություն

2011-ից
Վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր - Մխ․ Հերացու անվան ԵՊԲՀ
2004-ից
Նաիրի ԲԿ-ի I վիրաբուժական բաժնի վարիչ
2000-2004
Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժնի հիմնադիր և բաժնի վարիչ- «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ (Իզմիրլյան ԲԿ) և ԵՊԲՀ թիվ 1 վիրաբուժության ամբիոնի դոցենտ
2000-ից
Գիտական և պրակտիկ դասընթացների կազմակերպում, վարում - «լապարոսկոպիկ վիրաբուժություն» ուսանողների,կլնիկիկական օրդինատորների և բժիշկների համար
1997-2000
Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայության հիմնադիր և ղեկավար - «Շտապ օգնության» ԲԿ
1997-ից
Դասախոսություններ և սեմինարների կազմակերպում, վարում- «Որավայնային վիրաբուժություն» ուսանողների,կլնիկիկական օրդինատորների համար
1994-1997
Վիրաբուժական ամբիոնի ավագ գիտաշխատող – Ն․Վ․ Սկլիֆոսոոսկու անվ․ Շտապ օգնության ԳՀԻ, Մոսկվա, ՌԴ
1990-1994
Վիրաբույժ, վիրաբուժական բաժնի վարիչ– 8րդ կլինիկական հիվանդանոց
1990-1994
Վիրաբուժական ամբիոնի գիտաշխատող- ՀՀ ակադ․ Ս․Ավդալբեկյանի անվ․ ԱԱԻ
1987-1990
Գիտական ասիստենտ-ՌՍՖՍՀ ք Մոսկվայի ԲԿԿ վիրաբուժության ամբիոն, Կապի նախարարության թիվ1 և թիվ 53 Շտապ օգնության հիվանդանոցների բազա, Մոսկվա, ԽՍՀՄ
1985-1987
Վիրաբույժ- Երևանի երկաթգծի հիվանդանոց

Հրատարակություններ

Հեղինակային հրապարակումներ - 43
Գյուտերի հեղինակային նորամուծություն -3

Կոնֆերանսներ

2018
Եվրոպական կոլոռեկտալ վիրաբուժության ասոցիացիայի տարեկան համաժողով, Ցյուրիխ, Շվեյցարիա
2018
Լապարոսկոպիկ վիրաբուժության միջազգային սիմպոզիում, Փարիզ, Ֆրանսիա
2018
Վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի տարեկան կոնֆերանս (կազմ. կոմիտեի անդամ)

Գիտական աշխատանքներ

1997
Դոկտորական ատենախոսություն – թեմա՝ «Լապարոսկոպիկ վիրահատություններ սուր խոլեցիստիտի կապակցությամբ» – ՌԴ վիրաբուժության գիտական կենտրոն- Բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվա, ՌԴ
1990
Թեկնածուական ատենախոսություն-թեմա՝ «Լեղապարկի,լյարդի և մեխանիկական դեղնախտի բուժում»,ՌԴ վիրաբուժության գիտական կենտրոն- Բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվա, ՌԴ

Անդամակցություններ

1999-ից
Էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի անդամ (AAES)
1997-ից
Էնդոսկոպիկ վիրաբուժության ռուսական ասոցիացիայի անդամ(RAES)
Էնդոսկոպիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի անդամ (EAES)
Էնդոսկոպիկ վիրաբուժության ֆրանսիական ասոցիացիայի անդամ (SFCE)

Նկարագրություն

Հիմնադրել և ղեկավարել  է թվով 3 լապարոսկոպիկ վիրաբուժական ծառայություն, այդպիսով մեծ ներդրում ունենալով Հայաստանում լապարոսկոպիկ ծառայության կայացման գործում: 

Բանալ լապարոսկոպիկ  վիրահատությունների շարքին, ինչպիսին են լապարոսկոպիկ ապենդէկտոմիան, խոլեցիստէկտոմիան, գումարվել և կատարվել են արտալյարդային լեղուղիների վերականգնողական վիրահատություններ, լապարոսկոպիկ էխինակոկէկտոմիա, ադրենալէկտոմիա / մակերիկամի հեռացում/, լապարոսկոպիկ վիրահատություններ կերակրափողի ախալազիայի, ստոծանու կերակրափողային ճեղքի ճողվածքի կապակցությամբ:
 
Ադամյան Ա.Ի. – կողմից Հայաստանում առաջին անգամ կատարվել է`
  • լապարոսկոպիկ աջակողմյան հիմիկոլէկտոմիա  / աջակողմյան  հաստ աղու հեռացում / 
  • ուղիղ աղիքի լապարոսկոպիկ էքստիրպացիա / հեռացում/ 
  • լապարոսկոպիկ ստամոքսի  դիստալ ռեզեկցիա ըստ Բիլրոթ I, 
  • սուբտոտալ ռեզեկցիա ըստ Բիլրոթ II Roux-en-Y ռեկոնստրուկցիա յով ,
  • ստամոքսի մասնակի լապարոսկոպիկ ռեզեկցիա / laparoscopic gastric wedge resection/
  • ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատություններ 
  • լապարոսկոպիկ սպլենէկտոմիա/ փայծաղի հեռացում/
  • լապարոսկոպիկ հերնիոպլաստիկա IPOM մեթոդով / laparoscopic intraperitoneal onlay mesh (IPOM) technique for the repair of incisional and parastomal hernias/

 

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.