Թոքերի այտուց կարող է առաջանալ տարբեր պատճառներով (ինչպես, օրինակ, որոշ թունավորումների դեպքում), սակայն առավել հաճախ այտուցն առաջանում է սրտի ձախ բաժնի կծկողական ունակության սուր անբավարարության հետևանքով, երբ արյան փոքր շրջանառությունում առաջանում է արյան կանգ: Թոքային մազանոթներն արյունով լցվելիս անոթային հունից հեղուկն անցնում է դեպի շրջապատող տարածություն, ինչպես նաև թոքաբշտիկներ ու բրոնխներ: Թոքերի այտուցը հանդիպում է աորտայի և սրտի երկփեղկ փականի արատների, հաճախ` նախասրտափորոքային անցքի նեղացման, հիպերտոնիկ հիվանդության, ինչպես նաև սրտամկանի սուր բորբոքման ժամանակ: Թոքերի այտուցով կարող է բարդանալ նաև սրտային հեղձուկը:

Պաթոգենեզ
Հիվանդությունը սկսվում է հանկարծակի. առաջանում է ուժեղ հևոց, որը փոխարինվում է շնչարգելությամբ: Հիվանդն ընդունում է նստած կամ կիսանստած հարկադիր դիրք, առաջանում են մաշկի տարածուն կապտություն, շնչարգելություն, պարանոցի երակների ուռածություն, խզզոցով ուղեկցվող շնձառության հաճախացում, ախտահարվում է բավականաչափ քանակությամբ փրփրանման, երբեմն` վարդագույն խորխ: Հնարավոր է թոքային արյունահոսություն: Գիտակցությունը, որպես կանոն, պարզ է: Երբեմն թոքերի այտուցն ուղեկցվում է մահվան վախով:

Բուժում
Քանի որ թոքերի այտուցն իրենից ներկայացնում է կյանքին վտանգ սպառնացող ծայրահեղ ծանր վիճակ, ուստի այն պահանջում է անհապաղ բուժօգնություն: Սկզբնական ախտանշանների դեպքում անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել: Մինչև բժշկի գալը հարկավոր է հիվանդին օգնել, որ հարմար դիրք ընդունի: հարկավոր է ապահովել մաքուր օդի հոսքը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին