էնդոցերվիցիտ կարող են առաջացնել ստաֆիլոկոկերը ստրեպտոկոկերը, էնտերոկոկը, աղիքային ցուպիկը, գոնոկոկը, վիրուսները, միկոպլազմոզ ները, խլամիդիաները, սնկերը և այլն։ Էնդոցերվիցիտի առաջացմանը նպաստում են ծննդաբերությունների, վիժումների ժամանակ առաջացած պատռվածքները, վնասվածքները։ Էնդոցերվիցիտը հաճախ ուղեկցվում է բորբոքային այլ հիվանդություններով (կոլպիտ, էնդոմետրիտ, ադնեքսիտ) կամ բորբոքային վիճակներով (արգանդի վզիկի էկտոպիա, էրոզացված էկտոպիոն)։

Կլինիկան. սուր շրջանում հիվանդները գանգատվում են շճաթարախային կամ թարախային արտադրությունից, ձգող բնույթի բութ ցավերից՝ տեղակայված վերցայլքային  և գոտկային շրջանում։ Խրոնիկական շրջանում ախտանիշները մեղմանում են կամ անհետանում։ Երկա րատև ընթացքի ժամանակ վզիկը ենթարկվում է հիպերտրոֆիայի, երբեմն նկատվում է վզիկի պսևդոէրոզիա։

Ախտորոշումը. Հայելիների օգնությամբ վզիկը զննելիս հայտնաբերվում է վզիկի արտաքին բացվածքի շուրջը կարմրություն, այտուցվածություն, արտադրություն խողովակից։ Ախտորոշմանը օգնում է կոլպոսկոպիան, մանրադիտակային և մանրէաբանական քննությունները, քսուքի քննություն ըստ Պապանիկոլաուի:

Բուժումը. սրացման փուլում նշանակում են անտիբիոտիկներ՝  հաշվի առնելով հարուցչի զգայունությունը։ Տեղային բուժումը հակացուցված է՝ ինֆեկցիայի տարածման պատճառով։ Արգանդի վզիկի խողովակի լորձաթաղանթի բորբոքումը կոչվում է էնդոցերվիցիտ։ Պրոցեսի խրոնիզացիայի դեպքում առաջանում է ցերվիկոզ, որն ուղեկցվում է  հիպերտրոֆիայով, արգանդի վզիկի պնդացմամբ և հաստացումով։

Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններն են.
- էնդոմետրիտը,
- խրոնիկական էնդոմետրիտը,
- սալպինգոօֆորիտը (ադնեքսիտ),
- խրոնիկական ադնեքսիտը,
- պելվիոպերիտոնիտը,
- պարամետրիտը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին