Խցանող էնդարտերիտը իրենից ներկայացնում է ծայրամասային զարկերակների հիվանդություն։ Հիվանդության համար բնորոշ են արյունատար անոթների ներքին թաղանթի աճակալումն ու առաձգականության անկումը: Նկատվում է նաև լուսանցքի մասնակի կամ լրիվ խցանում, ինչպես նաև հոսքի արգելումներ դեպի հյուսվածքներ։ Էնդանտերիտ խցանողը հիմնականում ախտահարում է ոտքերի զարկերակները։

Պատճառներ
Հիվանդության առաջացման հիմնական պատճառը կայանում է արյունատար անոթների կայուն նեղացման մեջ , ինչը կարող է լինել ցրտահարման, քրոնիկական թունավորումների և այլն տիպի գործոնների արդյունք: Այս հիվանդության ախտահարումը բնորոշ է մեծամասամբ տղաների ու մարդկանց համար։ Առավել հաճախ հանդիպող դեպքերը ուղեկցվում են 1, ապա մյուս ոտքի ախտահարմամբ:

Պաթոգոնեզ
Խցանող էնդարտերիտ հիվանդության 1-ին ախտանշանը սրունք և ոտնաթաթի ցավերն են, որոնք զգացնել են տալիս քայլելու ժամանակ: Հետզհետե ցավերը սկսում են շարունակվել նաև պառկած վիճակում: Հիվանդի մոտ նկատվում են մկանների թմրածություն, ինչպես նաև դրանց ջղաձգային ցնցումներ։ Հիվանդության ախտահարման ընթացքում բարձրանում է զգայնությունը ցրտի հանդեպ, ոտքերը հաճախ են մրսում ։ Հիվանդ ոտքի մաշկը դառնում է սառը, գունատ, երբեմն ձեռք է բերում կապույտ երանգ: Ոտնաթաթերի զարկերակների անոթազարկը դանդաղում է, հիվանդության զարգացման հետ այն լիովին անհետանում է: Հիվանդությունն ընթանում է դանդաղ՝ պարբերական բարելավումներով։ Հիվանդության սրացումների պարագայում կարող է առաջանալ մատների, երբեմն նաև՝ ամբողջ ոտնաթաթի փտախտ։

Կանխարգելում/Բուժում
Հիվանդության բուժումը պարտադիր պետք է իրականացնի բժիշկը։ Արդյունավետ միջոցներից են անոթալայնիչ դեղանյութերն ու ոտքերի արյունամատակարարումը լավացնելը։ Շատ էֆեկտիվ է նաև Ֆիզիոթերապևտիկական և առողջարանային բուժման իրականացումը։ Փտախտի և հիվանդության որոշ ձևերի դեպքում անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Հիվանդության 1-ին ախտանշանների ի հայտ գալուն պես պարտադիր պետք է դիմել բժշկի` հետագա բարդություններից խուսափելու համար: Հիվանդության սկզբնական ախտանշաններն ի հայտ գալիս պետք է հետևել, որպեսզի ոտքերի սառեցում տեղի չունենա. նեղ կամ խոնավ կոշիկներ հագնելը խորհուրդ չի տրվում։ Կարևոր գործոն է նաև ոտքերի հիգիենայի պահպանումը, երեկոյան ոտքերի լվացումները գոլ ջրով և օճառով։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին