Դեռահասության տարիքային շրջանը տարբեր գրականությունների մեջ տարբեր անվանումներ է գտել` դեռահասություն, անցումային, պուբերտանտային շրջան, սեռական հասունացման տարիքի բացասական փուլ, պորտալարի երկրորդ կտրման տարիք և այլն: Տարբեր անվանումերը արտացոլում են դեռահասի տարբեր տարիքային առանձնահատկությունները: ՙԴեռահասության տարիքի առանձնահատկությունն այն է, որ մարդը մտնելով այս փուլ որպես երեխա դուրս է գալիս չափահաս դարձած՚: Այս փուլում անցում է կատարվում մանկությունից դեպի հասունություն:

            Տվյալ շրջանի տարիքային շրջանակները ընդգրկում են 16-19 տարիքային սահմանները, չնայած որոշ հեղինակներ պնդում  են, որ այն ձգվում է մինչև 16-17 տարեկանը: Ժամանակակից Եվրոպական երկրներում դեռահասության տարիքը ընդգրկում է 16-21 տարեկանն ընկած ժամանակահատվածը: Այս տարիքին բնորոշ են նաև մի շարք կենսաբանական գործոնների փոփոխությունները, քանի որ այս շրջանում է տեղի ունենում սեռական հասունացումը` հասակի անսպասելի արագ ավելացում, երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը: Այս գործընթացը աղջիկների մոտ սկսվում է մոտավորապես 2 տարի ավելի շուտ և շարունակվում համեմատաբար ավելի կարճ ժամանակահատվածում (3-4 տարի), քան տղաների մոտ (4-5 տարի): Այս տարիքը համարվում է սեռական վարքի վառ դրսևորման շրջան, քանի որ տեղի է ունենում սեռական էներգիայի և սեռական ցանկությունների աճ:

             Հոգեբանների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում դեռահասության շրջանում տեղի ունեցող հոգեկան փոփոխութունները: Բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունենում դեռահասի հետաքրքրությունների համակարգի մեջ: Մի կողմից կորում է հետաքրքրությունը այն իրերի և երեևությունների նկատմամաբ, որոնք նրան հետաքրքրում էին նախկինում, մյուս կողմից ծագում են նոր հետաքրքրություններ` հիմնականում էրոտիկ բովանդակությամբ, սուր սեքսուալ հետարքրություններ: Հնարավոր է, որ դեռահասը իրեն այնպես դրսևորի, որ թվա թե նրա մոտ լրիվ բացակայում է ինչ-որ մի բանի հանդեպ հետաքրքրությունը: Այս շրջանում նկատվում է նաև դեռահասների կողմից դպրոցի գնահատականների նկատմամբ հետաքրքրության բացակայություն:

Դեռահասության տարիքի հիմնական և կարևորագույն խնդիրներից է ինքնագիտակցության և նույնականության ձևավորումը: Ընդ որում աղջիկների ինքնագիտակցությունը ավելի շուտ է ձևավորվում, քան տղաներինը: Աղջիկները բնորոշվում են միայնության զգացումի վաղ արատահայտվածությամբ Ֆիլիպսի հետազոտությունները ցույց տվեցին, որ աղջիկների իրական և իդեալական ՙես՚- երը միավորվում են, իսկ տղաներինը, ընդհակառակը` հակադրվում է: Սակայն ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները միանման են ընկալում սեռային տարբերությունները: Ընդ որում, կանանց դերը գնահատվում է ավելի ցածր: Տղաները կնոջը առավել շատ վերագրում են ընտանեկան կյանքը կազմակերպողի դերը, իսկ տղամարդուն կնոջ օգնականի դերը: Աղջիկները ֆեմինինությունը հարաբերակցում են հուզական որակների և էմպատիայի, իսկ տղաները` հուզական կայունության հետ:

Կարելի է առանձնացնել դեռահասների զարգացման 2 տիպ`

1.   Այս տիպին բնորոշ է զարգացման կտրուկությունը, բուռն և ճգնաժամային հոսքը, որը տանում է նրա նոր "ես"-ի ձևավորմանը

2.    Սա ակտիվ և  գիտակցված ինքնադաստիարակման գործընթացն է, ներքին տագնապների ինքնուրույն  հաղթահարման գործընթաց: Այս շրջանում տեղի է ունենում դեռահասի կողմից իր անահատականության գիտակցումը:

Դեռահասության շրջանում տեղի է ունենում նաև մի շարք նորագոյացությունների ձևավորում`

1.   Սեփական "ես"-ի բացահայտումը

2.   "Մենք" կոնցեպցիայի ձևավորումը, որը երեբեմն ծայրահեղական բնույթ է կրում. "մենք յուրայիններ ենք ,նրանք օտարներ"

3.   Ռեֆերենտային խմբերի ձևավորումը: Դեռահասը հակված է ռեֆերենտային խմբի կարծիքներն ու արժեքներն ընդունել որպես իր սեփականը: Նրանց գիտակցության մեջ դրանք ընդդիմանում են մեծահասականերին: Խմբի լիդերին և նրա ընդհանուր կարծիքին վերաբերվում են ոչ քննադատաբար:

4.   Հասունության ձևավորում: Իհարկե, դեռահասը չի հասնում լրիվ օբյեկտիվ հասունության:

Դեռահասությունը բնորոշվում է նաև ինտելեկտուալ հնարավորությունների և հաջողությունների միջև անհամապատասխանության առկայությամբ, քանզի հնարավորությունները մեծ են, իսկ հաջողությունները` քիչ: Նրանց մոտ առաջանում է բուռն ներքին ապրումների և հուզականության շրջան: Հնարավոր է նաև տիպիկ դպրոցական ֆոբիաների առաջացում, որոնք կորչում են 10-13 տարեկաններում և դրսևորվում դեռահասության շրջանում ձևափոխված տեսքով: Նրանք դառնում են ավելի ամոթխած և մեծ նշանակություն են տալիս սեփական արտաքինի և վարքի թերություններին: Նոր ֆիզիկական ՙես՚-ի ձեռք բերման հետ կապված դեռահասները դառնում են ավելի տագնապային և չեն ցանկանում շատ անգամ տանից դուրս գալ, ընդգրկվել սոցիալական խմբերի մեջ, քանի որ վախենում են ծիծաղելի թվալ:

    Հաջորդ կարևորագույն ասպեկտն է դեռահասների երևակայությունը` կապված նոր պահանջմունքների` մասնավորապես սիրային իդեալի ստեղծման հետ: Նրանք սկսում են օրագրեր լրացնել, բանաստեղծություններ գրել: Ստեղծագործականության ակտիվացում է նկատվում նույնիսկ նրաց մոտ, ովքեր առաջներում բավականին պասիվ էին այդ գործում: Այստեղ երևակայության ակտիվացումը հանդես է գալիս որպես սուբյեկտիվ գործոն, որը  ապահովում է հուզական ոլորտի ներքին բավարարվածությունը: Դեռահասին բնորոշ է նաև սեփական ֆանտազիաների թաքցնելը, որոնք շատ անգամ վերաբերում են նրա ինտիմ ոլորտին: Դեռահասին բնորոշ է նաև օբյեկտիվ ստեղծագործականությունը, երբ նա սկսում է ծրագրել իր կյանքն ու ապագան:

   Դեռահասության տարիքը  նախադպրոցական տարիքի շրջանում լատենտ ձևով գոյություն ունեցած անոմալիաների դրսևորման շրջան է: Գրեթե բոլորր դեռահասներին բնորոշ են վարքային և հուզական շեղումները: Հուզական շեղումները բնորոշ են առավել շատ աղջիկնեին, նրանց մոտ դրսևորվում է դեպրեսիա, վախ, տագնապային վիճակներ: Որոնց պատճառները հիմնականում սոցիալական են: Տղաների մոտ վարքային խանգարումները 4 անգամ ավելի շատ են, քան աղջիկների մոտ:

Այս տարիքին հատուկ գծերից են` զգայունակությունը, ծաղրի ենթարկվելու վախը, տրամադրության հաճախակի և կտրուկ փոփոխությունները, ինչպես նաև ինքնագնահատականի կտրուկ անկումը:

 Դեռահասների միջանձնային փոխհարաբերությունները

 Դեռահասության ընթացքում ձևավորվող հիմնական միջանձնային փոխհարաբերություները կարելի է դիտարկել առնվազն 3 տեսանկյունից` հարաբերություներ ծնողների հետ, հարաբերություններ հասակակիցների հետ և վարքային հակազդումներ:

 Դեռահասների վարքը հասկանաալու համար առավել հատկանշական է վարքային հակազդումների ուսումնասիրումը:

            1. Էմանսիպացիայի հակազդումն արտահայտվում է մեծահասակների վերահսկողությունից և խնամակալությունից ազատվելու ձգտմամբ: Այդ հակազդումը կարող է դրսևորվել վարքում զուտ ներքին ապրումների տեսքով` չարտահայտելով մեծահասակների հետ ունեցած հարաբերություններում, կամ էլ` սեփական որոշումներով առաջնորդվելու ձգտմանբ` հիշեցնելով 3 տարեկանի ճգնաժամին բնորոշ համառության և նեգատիվիզմի երևություները: Դեռահասները, որպես կանոն էմասիպացիայի վարքայինն  հակազդումները չեն համարում ըմբոստություն մեծահասակաների նկատմամբ: Դեռահասը պարզապես պահանջում է մեծահասակներից ընդունել իր իքնուրույնությունը:

2.Դեռահասների հաջորդ հակազդման տեսակն է ինքնուրույն խմբերի ձևավորումը: Այդպիսի խմբերի առաջացաման պատճառներից է դեռահասների ինքնաարտահայտման պահանջմունքը, որը նրանք փորձում են բավարարել հասակակիցների հետ հաղորդակցվելու ճանապարհով:

3. Գոյություն ունեն բազմաթիվ հոբբի-հակազդումներ: Դրանցից են ինֆորմացիոն-կոմունիկատիվ հոբբիները, որոնք բնութագրվում են ինքնանպատակ, մակերեսային շփմամբ և ինֆորմացիայի փոխանակմամբ: Ինտելեկտուալ-էսթետիկ հոբբիների ժամանակ հետաքրքրությունն ուղղված է գործունեության բուն առարկային: Այս հոբբիներում կարևորվում է միյայն գործունեության ընթացքը, իսկ դրանց արդյունքը առանձնակի նշանակություն չունի: Ինտելեկտուալ-էթետիկ հոբբիների հետ սերտորեն կապված են մարմանական-մանուալ հոբբիները, որոնց հիմքում ընկած է ֆիզիկական կատարելության ձգտումը: Այստեղ արդեն գործունեության ընթացքը դեռահասին հետաքրքրում է` կապված միայն արդյունքի հետ: Լիդերության հոբբիներն իրականացվում են այնպիսի իրադրություններում, որտեղ դեռահասներին ընձեռվում է ղեկավարելու հնարավարություն: Դա կարող է տեղի ունենալ ինչպես պրոսոցիալ, այնպես էլ ասոցիալ խմբերում: Եսակենտրոն հոբբիները նույնպես բնորոշ են դեռահասներին: Նրանք դրսևորվում են ոչ ստանդարտ վարք` խմբի ուշադրության կենտրոնում հայտնվելու նպատակով:

Ազարտային բնույթի հոբբիների ժամանակ բավարարվածություն է առաջանում ռիսկի միջոցով ձեռք բերված հաջողությունների արդյունքում:

Վարքային հակազդումները առավել ցայտուն արտահայտվում են նրանց հաղորդակցման գործընթացում: Դեռահասների շփումները շատ կարևոր են նրանց զարգացման համար և անիմաստ են թվում միայն մեծահասակներին:

Այդ շրջանում ըմբոստության հակազդումները տարրակերպ են դրսևորվում տղաների և աղջիկների մոտ: Տղաների մոտ դրանք արտահայտվում են ապակառուցողական վարքային դրսևորումներով, իսկ աղջիկների մոտ` դեպրեսիվ ապրումներով:

Դեռահասների ընկերությունը միջանձնային հաղորդակցման վառ դրսևորումներից է: 7-9-րդ դասարաններում տարրասեռ ընկերությունը աղջկիների մոտ համարվում է հազվադեպ հանդիպող երևույթ, սակայն գերազանցում է տղաների տարրասեռ ընկերությունների քանակին: Դեռահասների հասունությունը դրսևորվում է նաև հակառակ սեռի  հասակակիցների հետ ունեցած հարաբերություններում, որը ոչ այնքան համակրանքի դրսևորում է, որքան մեծահասակներից յուրացած հարբերությունների կրկնօրինակում:

Վտանգավոր են ծնողների և դեռահասների հարաբերությունների մի քանի ձևեր`

1.   Հուզական լքվածություն- սովորաբար այն բացեիբաց չի դրսևորվում, քանի որ ծնողները չգիտակցված կերպով ցուցաբերում են անբարյացակամություն երեխային նկատմամբ: Երեխայի ներքին աշխարհի նկատմամբ անտարբերությունը, որը թաքնվում է թյուր հոգատարության և հսկողության օգնությամբ, կռահվում է երեխայի կողմից:

2.   Հուզական քաջալերում-երեխան մեծերի կյանքի կենտրոնն է, և ընտանիքի ՙկուռքը՚: Սերը երեխայի նկատմամբ տագնապային է և կասկածամիտ, երեխային ցուցադրական կերպով հեռու են պահում ցանկացած վտանգից: Քանի որ երեխայի բացառիկությունը ճանաչվում է միայն տանը, սեփական ընտանիքի անդամների կողմից, նա խնդիրներ է ունենում հասակակիցների հետ հարաբերություններում:

3.   Ավտորիտար հսկողություն-դաստիարակությունը ծնողների կյանքի ամենակարևոր գործն է: Բայց ամենակարևոր դաստիարակչական գիծը ի հայտ է գալիս արգելքներում և երեխայի մոնիպուլյացիայի մեջ: Արդյունքը պարադոքսալ է, նույնիսկ եթե երեխան ենթարկվում է, միևնույնն է դաստիարակչական արդյունք չկա. նա չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել: Դաստիարակության այսպիսի ձևը հանգեցնում է կամ երեխայի մոտ վարքի սոցիալապես մերժված ձևերի ձևավորմանը, կամ ինքնագնահատականի իջեցմանը:



hogebn.info