Դժվար է հրաժարվել հին սովորություններից: Փոփոխությունները վախեցնում են, ստիպում անհանգստանալ: Սա վերաբերում է նաև նոր անծանոթ դեղերին: Մեզ անհայտ է` ի՞նչ պրեպարատ է, օգտակար է թե՞ վնասակար: Հետևաբար ավելի հեշտ է հին սովորության համաձայն  ասպիրին,անալգին ու կորվալոլ ենք գնում, որոնք իրականում վաղուց հնացած են համարվում: Բժիշկներն ավելի ու ավելի հազվադեպ են նշանակում այս պրեպարատները՝ դրանք ավելի ժամանակակից անալոգներով փոխարինելով: Ինչու՞ և  ո՞ր դեղերն են անցյալի գիրկն անցել. քննարկենք ստորև:
 
Լևոմիցետին և տետրացիկլին
 
Նախկինում լուծի և սրտխառնոցի դեպքում ակտիվորեն պայքարում էին լևոմիցետինի միջոցով: Շատ բակտերիաներ կայուն են լևոմիցետինի հանդեպ, ինչպես նաև այն ունի մի շարք կողմնակի ազդեցություններ: Ավելի լավ է ժամանակին դիմել բժշկի: Տետրացիկլինի քսուկը տոքսիկ է, նրանով կոնյուկտիվիտը բուժելն անիմաստ է: Միայն ժամանակավորապես կնվազեցնեք ախտանիշների արտահայտվածությունը: Իսկ վիրուսային կոնյուկտիվիտի դեպքում այն պարզապես անօգուտ է, հարկավոր է կոմպլեքս բուժում:
 
Կորվալոլ և վալիդոլ
 
Բոլորս հիշում ենք՝ ինչպես են մեր մեծահասակ հարազատները սրտի ցավի ժամանակ միանգամից վալիդոլ ընդունում: Սակայն վերջերս բժիշկները սկսեցին խոսել այն մասին, որ այս դեղի ազդեցությունը գրեթե պլացեբոյի է համարժեք: Այն կարող է ընդամենը մի փոքր լայնացնել անոթները ու քնկոտ դարձնել: Իսկ կորվալոլի մեջ կան հավելյալ բաղադրամասեր` ֆենոբարբիտալ (կախվածություն է առաջացնում) և վալերիանայի էքստրակտ: Բայց այս երկու բաղադրամասն էլ անօգուտ են սրտանոթոյաին համակարգի հիվանդությունների դեպքում:
 
Անալգին
 
Մի շարք եվրոպական երկրներում անալգինի վաճառքն արգելված է: Պրեպարատի տարածվածությունը պայմանավորված է նատրիումի մետամիզոլի պարունակությամբ, որը բավական արդյունավետ է: Սակայն ժամանակի ընթացքում մասնագետները բացահայտեցին մի շարք լուրջ կողմնակի ազդեցություններ`արյունաստեղծման լուրջ խանգարումներ, անաֆիլակտիկ շոկ և այլն: Հայաստանում անալգինը դեռ շարունակում են նշանակել և գնել, քանի որ չկան համապատասխան հետազոտություններ ու վիճակագրություն:
 
 
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru