Մարդկանց համար, որոնք նախկինում սրտի հիվանդություններ են ունեցել, ասպիրինը կարող է օգնել կանխել սրտի կաթվածը: Բայց եթե մարդն առողջ է  և ,այնուամենայնիվ, ամեն օր մանկական ասպիրին է ընդունում, այն հույսով որ դա կարող է կանխել սրտի հետ կապված հետագա խնդիրները, ապա խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ մտածել: Ասպիրինն ունի հակաթրոմբային ազդեցություն, որը կարող է օգնել սրտի հիվանդություն ունեցող մարդկանց զարկերակները բաց պահել: Հենց սա է պատճառը, որը ասպիրինը կարող է օգնել մարդկանց, որոնք արդեն իսկ ունեն սրտի հիվանդություն: Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե սիրտն առողջ է, ապա ասպիրինը, ընդհակառակը, մեծ ռիսկ է առաջացնում, որ որովայնում և ուղեղում արյան զեղում կառաջանա: Տարատեսակ հետազոտությունները ցույց են տվել, որ ասպիրինը բոլորովին էլ անվտանգ դեղամիջոց չէ: Կան մարդիկ, որոնք իրենց առողջ վիճակը համարում են «կասկածելի լավ» և պարտադիր քայլեր են ձեռնարկում հնարավոր հիվանդությունները կանխելու համար:

Վերջերս իրականացված հետազոտությունները պարզել են նաև, որ առողջ տարեց մարդիկ, որոնք ամեն օր ասպիրին են ընդունում, մահացության ավելի մեծ ռիսկ ունեն՝ ներառյալ քաղցկեղը:

Եթե ներկա պահին դուք նույնպես այս մարդկանց շարքին եք դասվում, ապա դադարեցրեք ընդունումը և շարունակեք խմել միայն  համապատասխան հետազոտություններ անցնելուց և բժշկի հետ խորհրդակցելուց հետո:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic
Աղբյուրը՝ Doctors.am