Ասատուր Չաքմանյանը ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանող է՝ ապագա պլաստիկ և միկրովիրաբույժ, բայց այս հանգամանքը նրան չի խանգարել ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ սկզբունքով 15 օր լինել հյուրանցում մեկուսացված կոնտակտավորների կողքին: Դեռ ավելին՝ նպատակ ունի քննաշրջանին պատրստվելուց հետո նորից լինել ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ:

«Ինձ  մասնագիտական պարտքը «ստիպեց», որ նման դժվարին իրավիճակում լինեմ քաղաքացիների կողքին և օգեմ հաղթահարել դարի համաճարակը:  Գնալ-չգնալու երկմտանք չկար, վախ չկար ՝ կար ցանկություն օգնելու...


Բժիշկները միշտ էլ առաջնագծում են լինելու, լինի համաճարակ թե չլինի, միշտ կռվել ու կռվելու ենք հանուն կյանքերի:


Դժվարությունն, առաջին հերթին,կոնտակտավորների հետ հոգեբանական կապ հաստատելն էր, որպեսզի վստահեն քեզ ու պահպանեն մեկուսացման բոլոր կանոնները, քանզի շատերը «ալուրջ» էին վերաբերուն փորձում էին մեկուսացումից դուրս գալ: Սակայն ժամանակի ընթացքում հաստատվեց բժիշկ-կոնտակտավոր կապը, ինչը էլ ավելի հեշտացրեց հետագա աշխատանքը:
Ինչքան էլ փորձես ազդել ինքդ քեզ վրա,միևնույն է, վախը կա, վերջիվերջո, գործ ես ունենում հաստատված դեպքերի հետ: Բայց կա խոսք, որը միշտ ինձ օգնում է՝
«դիմի՛ր մասնագիտւությանդ համար պատասխանատու գեներին ,ու դրանք կօգնեն քեզ»,իմ դեպքում սա աշխատում  է և կշարունակի աշխատել….
Հոգեսպես ամուր պահում է առաջին հերթին պատասխանատվության զգացումը, գիտելիքը և ընտրածդ մասնագիտությունը: Փոքրուց տարբեր վախեր հաղթահարել եմ ինքնազդեցության մեթոդն օգտագործելով: Այն օգնում է քեզ լուծել ծայրահեղ իրավիճակային հարցեր, որոնք հաճախ վախը թույլ չէր տա անել: 
Սա դեռ ամենափոքր բանն է,որ կարողացել եմ անել մասնագիտությանս շրջանակում, դեռ ապացուցելու շատ բաներ ունեմ այն գեներին,ովքեր հիմք են դրել մասնագիտացմանս հարցում...Կյանքը շարունակվում է,հետևաբար կլինեն նման իրավիճակներ,ու շարունակելով քո առաքելություը, պետք է գերազանցես նախորդներին,և անես էլ ավելին, ինչը նախորդ սերնդի մոտ չէր ստացվում…

Ես նաև երգում եմ, դասական և ժողովրդական ոճերում: Կողքիս հարևանուհին,երաժշտագետ էր,և ես տեղյակ չէի...Հանգստի ժամին երգում էի,և մի պահ մտածեցի՝ արդյո՞ք չեմ խագարել կոտակտավորներին,մոռանալով,որ ես կամավորության եմ...Հաջորդ օրն՝ այցի ժամանակ,երբ հիվանդների ջերմաչափման տվյալներն էինք վերցնում վերցնում և պարզում գանգատները,տիկինն ասաց՝...կխնդրեմ հաճախ երգեք, քանզի ես արվեստի մարդ եմ և  վաղուց կրտվել եմ իմ առօրյաից, շատ անսպասելի ու հաճելի էր ձեր անակնկալը...
Եվ ես շարունակում էի հանգստիս ժամին երգել այդ տիկնոջ համար,իսկ հաջորդ օրը բոլոր կոնտակտավորների համար պատշգամբիցս կատարեցի մի քանի երգ….»

Ամենահուզիչ պահը 

Ամենավերջին օրը, երբ շատերին բացասական թեստից հետո ճանապարհում էինք բնակարաններ և ճանապարհում էինք ծափերով, բոլորն ասում էին, թե դուք 2 շաբաթ մեզ հետ եք եղել, շա՜տ ենք ուզում տեսնել ձեր երեսները, ժպիտները,խնդրում ենք գոնե հիմա հանենք դիմակներնն ու ակնոցները,ուզում ենք ճանաչել ձեզ,ձեր ժպիտները…….

 Ինչո՞ւ բժիշկ  

Ընտրել եմ արվեստի ամենագեղեցիկ քանդակը՝ բժշկությունը, որտեղ փորձություններն անսպառ են….
Բժիշկ....պատասխանատու բառ է ինձ համար,նպատակ եմ դրել հասնել ԿՈՉՈՒՄՈՎ ԲԺՇԿԻ:
Մենք գործ ունենք բնության ամենակատարյալ էակի՝մարդու հետ...