Լուսինե Ավետյանը Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք-ի սիրված մանկաբույժ-ալերգոլոգներից է, բայց արդեն 18 օր է, ինչ ԿԱՄԱՎՈՐ սկզբունքով աշխատում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում.....
«Վերջնական որոշումս կայացրի, երբ հայատարարություն տվեցին, որ «Նորք»-ի ինֆոկցիոն հիվանդանոցում բժիշկների կարիք կա: Ճիշտ է, ես իմ գործն ունեի այդ պահին, բայց շատ ավելի կարևոր բան կար անելու, իսկ իմ գործը կարելի էր հետաձգել:
Իհարկե շատ-շատ դժվար էր այդ որոշումը կայացնել, որովհետև ընտանքի անդամների հետ շփում չպետք է լիներ, բայց գիտեի, որ դա ժամանակավոր է և գիտեի նաև, որ այն ամենն, ինչ պատրաստվում եմ անել, շատ ավելի կարևոր է քան ծնողներիս կամ ընկերներիս տեսնելը:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ճիշտ է, պրոֆիլը փոքր-ինչ այլ էր, քանի որ ես ինքս մանկաբույժ եմ և մեծերի հետ պետք է աշխատեի, բայց ամեն դեպքում համալսարանի տարիների կրթությունը, փորձը բավարար էր: Օգնեց նաև մի քանի ժամվա վերապրոֆիլավորումը, երբ մենք վերպատրաստվեցինք ազգային իստիտուտում:
Մեր հիվանդները 14 օր նվազագույնը գտնվում են 4 պատերի մեջ և երբ հիվանդասենյակ ես մտնում, զգում ես, որ այդ մարդիկ խոսելու կարիք ունեն, բացի այն, որ պետք է բուժել, այդ մարդիկ սովորական շփման կարիք ունեն։ Այսինքն այն, որ դու քո ժամանակից 10 կամ 20 րոպե կարող ես իրենց հատկացնել ու ընդամենը երկու բառ փոխանակել իրենց համար երևի շատ կարևոր էր, քան մեր նշանակած բուժումները»:
Պատրաստեց Արմինե Սարգսյանը