Օրական քանի՞ կալորիա կարելի է ուտել: Ցավոք սրտի, ճիշտ պատասխանը չի հնչում հետևյալ կերպ. «Կերեք այնքան, որքան ցանկանում եք»: 

Այնուամենայնիվ, կալորիաները ճիշտ հաշվարկելու համար անհրաժեշտ է լուրջ մաթեմատիկական գործողություններ կատարել: 
Սննդաբանները պնդում են, որ կալորիաների քանակը որոշելու համար մի շարք գործոններ է պետք հաշվի առնել:  

Կալորիան սննդի մեջ առկա էներգիայի չափման միավորն է: Քաշը նորմայում պահպանելու համար անհրաժեշտ է որպեսզի սննդից ստացված կալորիաների քանակը հավասար լինի ծախսված էներգիայի քանակին: 

Ընդունեք ավելի քիչ քանակությամբ կալորիաներ, քան Դուք ծախսում եք և կնիհարեք: Սակայն եթե Դուք ստանում եք պահանջվածից ավելի շատ կալորիաներ, օրգանիզմն այն պահուստավորում է` գիրացնելով Ձեզ: 

Մարդկանց մոտ կալորիաների պահանջները տարբեր են, ինչը կարող է դժվարացնել կախարդական թվի հայտնաբերումը: Բանն այն է, որ տղամարդիկ ավելի շատ կալորիաների կարիք ունեն, քան`կանայք: Ակտիվ մարդկանց ավելի շատ կալորիա է պետք, քան նրանց, ովքեր ունեն պասիվ ու նստակյաց աշխատանք: Երիտասարդներին ավելի շատ կալորիա է պետք, քան տարեցներին, որոնց նյութափոխանակությունը դանդաղում է ծերացման հետ մեկտեղ:

Ստորև ներկայացնում ենք կանանց և տղամարդկանց անհրաժեշտ ամենօրյա կալորիաների քանակը. 

 

Կալորիաների պահանջը կանանց շրջանում

Տարիք

Կալորիաներ

(Նստակյաց կենսակերպ)

Կալորիաներ

(Չափավոր ակտիվ կենսակերպ)

Կալորիաներ

(Ակտիվ կենսակերպ)

21-25

2000

2200

2400

26-30

1800

2000

2400

31-50

1800

2000

2200

51-60

1600

1800

2200

61 և ավելի

1600

1800

2000

 

Կալորիաների պահանջը տղամարդկանց շրջանում

Տարիք

Կալորիաներ

(Նստակյաց կենսակերպ)

Կալորիաներ

(Չափավոր ակտիվ կենսակերպ)

Կալորիաներ

(Ակտիվ կենսակերպ)

21-25

2400

2800

3000

26-35

2400

2600

3000

36-40

2400

2600

2800

41-55

2200

2400

2800

56-65

2000

2400

2600

65 և ավելի

2000

2200

2400

 

Քաշի նվազեցման նպատակով կալորիաները պակասացնելիս անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել։ Եթե օրական ուտեք 1200 կալորիայից քիչ, կարող եք չստանալ այն բոլոր սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են առողջությունը պահպանելու համար։ Դեռ ավելին, նման սննդակարգի դեպքում հնարավոր է կալորիաների այրումը դանդաղի։

Ելքը մեկն է՝ վարել ակտիվ կենսակերպ և հետևել կալորիաների քանակին։ Իսկ եթե կալորիաներ հաշվելը Ձեզ չի ոգևորում, հոգ չէ՝ Դուք կարող եք նիհարել պարզապես սնվելով առողջ և հետևելով չափաբաժնին։

Գոհ եք, թե՝ ոչ, այնուամենայնիվ կալորիաները էական դեր են խաղում կազմվածքի պահպանման գործում։ 


Աղբյուրը՝ Cleveland Clinic