«Connect Early Intervention Center»-ը վաղ միջամտության զարգացման կենտրոն է, որը մասնագիտացած է զարգացման դժվարություններ ունեցող երեխաների վաղ հայտնաբերման, գնահատման և համալիր թերապիայի կազմակերպման մեջ։
Կենտրոնն աշխատում է թիմային, բազմամասնագիտական մոտեցմամբ՝ միավորելով տարբեր ոլորտների մասնագետների գիտելիքն ու փորձը՝ յուրաքանչյուր երեխայի համար ապահովելով անհատականացված և արդյունավետ աջակցություն։
Կենտրոնի առաքելությունն է հնարավորինս վաղ փուլում նպաստել երեխայի խոսքային, սոցիալական, վարքագծային և ֆիզիկական զարգացմանը՝ ստեղծելով ամուր հիմք կայուն և երկարաժամկետ առաջընթացի համար։


Կենտրոնում մատուցվում են հետևյալ մասնագիտական ծառայությունները՝

  • զարգացման գնահատում
  • մանկական հոգեբանի ծառայություններ
  • լոգոպեդի ծառայություններ
  • ֆիզիկական ադապտիվ մարզումներ
  • կինեզոթերապիա
  • էրգոթերապիա
  • ֆիզիոթերապիա
  • խմբային զարգացման պարապմունքներ
  • արտ-թերապիա