Առողջ պահեք Ձեր սիրտը: Սկսե՛ք հենց այսօր:
Սրտային հիվանդությունները ռեկորդակիր են կանանց և տղամարդկանց մահացության պատճառների շարքում: Միանշանակ սա կարելի  է կանխարգելել: Այսպիսով, խնձոր վերցրեք, զվարճալի ֆիլմ միացրեք ու կարդացեք 11 խորհուրդ սիրտն առողջ պահելու մասին:
 
1. Առողջ սնունդ կերեք: Իրականում սա չափազանց պարզ է. եթե էժան վառելիք լցնեք թանկարժեք մեքենան, արդյո՞ք այն կաշխատի նույն կերպ, ինչպես թանկարժեք վառելիքի դեպքում: Իհարկե ոչ: Այսպիսով, Ձեր ''մեքենան'' մրգերով ու բանջարեղենով, հացահատիկներով, առողջ ճարպերով, ընդեղենով ու ձկնամթերքով լիցքավորեք: 
 
2. Քաշն առողջ սահմաններում պահպանեք: Հավելյալ քաշը մեծացնում է սիրտանոթային համակարգի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը: 
 
3. Շարժվե՛ք:  Կանոնավոր կերպով  կատարեք ֆիզիկական վարժություններ և հետևեք մարմնի զանգվածին, խոլեսթերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը կսկսկեն նվազել:
 
4. Ստուգեք ճնշումը: Կանոնավոր կերպով հետևեք զարկերակային ճնշմանն ու համոզվեք, որ այն առողջ դիապազոնում է:
 
5. Ծխելը. Օրգանիզմի վրա ծխախոտի թողած բոլոր բացասական ազդեցությունների հետ մեկտեղ, ծխելը քաղցկեղի, ինսուլտի, էմֆիզեմայի և սրտային  հիվանդությունների պատճառ է:
 
6. Ալկոհոլ. Ալկոհոլի հավելյալ քանակի օգտագործումը կարող է պատճառ դառնալ զարկերակային ճնշման բարձրացման: Տղամարդկանց կարելի է օրը երկու բաժնից ոչ ավել ալկոհոլ, կանաց՝ սրանից էլ քիչ:
 
7. Ստուգեք խոլեսթերինի մակարդակը: Այն պետք է ստուգել հինգ տարին մեկ անգամ, սովորական արյան քննության միջոցով:
 
8. Կարգավորեք դիաբետը: Եթե շաքարային դիաբետ ունեք՝ շատ կարևոր է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումը:
 
9. Դեղեր: Եթե բժիշկը Ձեզ նշանակել է դեղեր խոլեսթերինի մակարդակի նվազեցման համար, բարձր զարկերակային ճնշման, շաքարային դիաբետի դեմ, անշեղորեն հետևեք բժշկի նշանակումներին:
 
10. Ծիծաղ. Անհավատալի է, բայց ծիծաղն իսկապես նվազեցնում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:
 
11. Հանգստացե՛ք. Եթե Ձեր կյանքը կապված է բարձր սթրեսային իրավիճակների հետ, Ձեր մեջ ուժ գտեք ու հանգստացեք: Ինչ կարող եք անել. մեդիտացիան, օրվա ընթաքցքում 15 րոպե հանգստանալը Ձեզ կօգնեն դիմակայել դժվարություններին:
 
Մաղթում ենք Ձեզ առողջություն, լավ տրամադրություն և Առողջ Սիրտ: