Ճառագայթային թերապիայի ժամանակ ուռուցքային բջիջիները ոչնչացվում են ռենտգենյան ճառագայթների կամ բարձր ինտենսիվությամբ այլ մասնիկների միջոցով: Կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար գոյություն ունեն ճառագայթային թերապիայի երեք հիմնական տեսակներ, որոնցից յուրաքանչյուրի կիրառման ձևը տարբեր է:

Հեռահար ճառագայթային թերապիա

Հեռահար ճառագայթային թերապիայի դեպքում ճառագայթումն արձակվում է մարմնից որոշակի տարածության վրա գտնվող հատուկ սարքից, և սա ճառագայթային բուժման առավել տարածված տեսակն է:

Վիրահատական ճառագայթային թերապիա

Ճառագայթային բուժման այս տեսակն իրականացվում է բուն վիրահատության ընթացքում՝ վիրահատարանում զոնդ կիրառելով:

Բրախիթերապիա

Այս դեպքում ճառագայթումն ապահովվում է՝ ուռուցքի մեջ տեղադրելով ռադիոակտիվ աղբյուրներ: Վիրահատական ճառագայթային թերապիան և բրախիթերապիան, սովորաբար, կիրառվում են միայն փոքրի ուռուցքների դեպքում, երբ չկան փաստեր ավշահանգույցներում դրանց տարածման մասին:
Ճառագայթային բուժումն առավել հաճախ կիրառվում է լամպէկտոմիայից հետո՝ նվազեցնելու կրծքագեղձում հիվանդության կրկնության ռիսկը: Առավել հազվադեպ ճառագայթային բուժումը կիրառում են վիրահատությունից առաջ՝ փոքրացնելու ուռուցքի չափերը և հեշտացնելու դրա հեռացումը: Բուժման այս տեսակը կոչվում է նախավիրահատական ճառագայթային բուժում:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  American Society of Clinical Oncology