ՊԱՇՏՈՆ՝  Բժշկական հայտերի կարգավորման մասնագետ
 
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝  Երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝  «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն է, որը տարիներ շարունակ շուկայում զբաղեցնում է կայուն առաջատար դիրք: Ստեղծման առաջին իսկ տարվանից «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն մատուցում է առողջության ապահովագրության ծառայություններ, որոնց սպասարկման համար Ընկերության կազմակերպական կառուցվածքում առկա է Բժշկական հատուցումների վարչությունը:
 
Ներկա պահին նշված վարչությունում առկա է բժիշկ-փորձագետի թափուր հաստիք: Մասնագիտությունը յուրահատուկ է և «երիտասարդ», այն կարևորագույն տեղ է զբաղեցնում բժշկական և ապահովագրական ոլորտների հատման դաշտում:
 
Մեր կողմից ընտրված մասնագետին հնարավորություն է ընձեռնվելու աշխատել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի բազմահազար ապահովագրված անձանց, ՀՀ առաջատար բժշկական հաստատությունների բժիշկների և նրանց ղեկավարների, ինչպես նաև ՀՀ տնտեսության առաջատար կազմակերպությունների հետ: Մասնագետը աշխատանքային առաջին իսկ օրերից ներգրավվում է ուսումնա-աշխատանքային գործընթացի մեջ՝ դառնալով պրոֆեսիոնալ և դինամիկ զարգացող թիմի բաղկացուցիչ մաս: Նոր մասնագետի կրթումն իրականացվում է վարչության և բաժնի ղեկավարների կողմից, որոնց նա հաշվետու է իր ամենօրյա աշխատանքային պարտականությունները կատարելիս: Բժիշկ-փորձագետը պատասխանատու է իրեն կցված ապահովագրված անձանց առողջական վիճակի մոնիտորինգի, նրանց հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման կազմակերպման, դրանց ֆինանսական և որակական վերահսկման համար: Մասնագետից պահանջվում է իր ապահովագրված անձանց առողջության ապահովագրության պայմանագրերի գերազանց իմացություն և դրանց մատչելի ու ճիշտ մատուցում: Բժիշկ-փորձագետը պետք է տեղեկացված լինի արդի բժշկագիտության բոլոր ճյուղերի նորագույն մոտեցումներին, պարբերաբար վարի լուսավորչական, ինտերակտիվ աշխատանքներ ապահովագրված անձանց հետ (առողջապահական և ապահովագրական թեմաներով): Աշխատանքի և մասնագիտական կայացման բարձր փուլերում մասնագետը պետք է ունենա իր ներդրումները բժշկական ապահովագրության նոր ծրագրերի ստեղծման մեջ:
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
  • Ապահովագրված անձանց կողմից ներկայացված դիմումների և բժշկական փաստաթղթերի բժշկական և ապահովագրական փորձաքննություն 
  • Ապահովագրված անձանց դիմումների քանակական և որակական վերլուծություն
  • Ապահովագրված անձանց հետ՝ բժշկական և ապահովագրական թեմաներով պարբերաբար կազմակերպվող հանդիպումների նախաձեռնում և իրականացում 
  • Բժշկական նշանակումների ճշգրտության և դրանց՝ արդի արձանագրերին համապատասխանության ստուգում
  • Բժշկական հաստատությունների հետ առողջ համագործակցություն
  • Ապահովագրված անձանց կողմից ստացված հեռախոսազանգերի սպասարկում
  • Ապահովագրական պայմանագրերի գերազանց իմացություն և դրանց բովանդակության մատչելի մեկնաբանում հաճախորդներին
  • Ապահովագրված անձանց բուժման համար հավաստիքների տրամադրում բժշկական հաստատություններին
  • Կանխարգելիչ բժշկական ստուգումների կազմակերպում, դրանց արդյունքների վերլուծություն և համապատասխան խորհուրդների տրամադրում Ապահովագրված անձանց
  • Այլ պարտականություններ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ
 
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
  • Բարձրագույն բժշկական կրթություն
  • Ժպտադեմ դիմախաղ և դրական աուրա
  • Բժշկի աշխատանքային փորձ (առավելություն է) 
  • Բարձր մարդասիրական հատկանիշներ
  • Մարդկանց հետ շփվելու անհագ ցանկություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Համակարգչային եւ ինտերնետային գրագիտության, մասնավորապես MS Office 
  • Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացություն
 
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ. Խնդրում ենք Ձեր ռեզյումեն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նամակի “Թեմա/Subject” տողում նշելով «Բժշկական հայտերի կարգավորման մասնագետ»: