Շատերը պարզապես չեն կարողանում անտարբեր անցնել վառվռուն և հրաշալի բուրող մոմերի կողքով: Նրանք շատ գեղեցիկ են, բարձրացնում են տրամադրությունը, հարմար են որպես նվեր, տանը հարմարավետ մթնոլորտ են ստեղծում: Սակայն, արդյո՞ք դրանք անվնաս են: Այո, բույրերից շատերը բնօրինակներից չեն տարբերվում,  բայց մի՞թե կարծում եք, որ բոլոր բաղադրամասերը բնական են: Բնականաբար ոչ, և հարկավոր է հասկանալ՝  ինչպես են նրանք ազդում ինքնազգացողության վրա:
 
Ամերիկացի էկոլոգները բուրավետ մոմերի մասին
 
Օրեգոն նահանգի էկոլոգները բախվեցին շատ հետաքրքիր պատմության հետ: Պորտլանդի բնակիչներից մեկը, ով այնքան շատ էր սիրում հոտավետ մոմեր, որ տան բոլոր սենյակները դրանցով էր պատել և պարբերաբար վառում էր, հիվանդացավ բրոնխիալ ասթմայով և քիմիական միացությունների հանդեպ գերզգայունություն ձեռք բերեց: Այժմ նա պետք է խուսափի ոչ միայն մոմերից, այլ նաև կոսմետիկայի ագրեսիվ բաղադրամասերից:
 
Ո՞րն է վտանգը
 
Արդեն հասկանալի է , որ պատճառը հոտավետ հավելանյութերն են, որոնք կազմված են բազմաթիվ քիմիական կոմպոնենտներից: Երբեմն դա դիէթիլֆտալատն է, որը օրթոֆտալաթթվի բարդ եթեր է, որը հոտը կայուն է դարձնում: Այն կարող է վերարտադրողական համակարգի հետ կապված խնդիրներ առաջացնել:
 
Ապագա մայրերին առհասարակ արգելվում է դրա գոլորշիները շնչելը. սա վտանգավոր է երեխայի համար:
Պարաֆինային մոմերը նույնպես անվտանգ չեն, քանի որ այրման պրոցեսում տոլուոլ կամ բենզոլ են արտազատում: Այս նյութերը վտանգավոր են թոքերի համար, կարող են ասթմա հրահրել: Կարևոր է նաև ուշադրություն դարձնել պատրույգին, մասնավորապես չգնել սնդիկի պարունակությամբ պատրույգ ունեցող մոմեր:
 
Ո՞ր մոմերն են անվտանգ
 
Սոյաից կամ մեղրամոմից պատրաստված արոմատիկ մոմերը: Նրանք անվտանգ են, բույրերը ստացվում են բնական կամ սինթետիկ եթերայուղերով: Իհարկե այս մոմերը ավելի թանկարժեք են: 
Եթե որոշել եք պարաֆինային մոմ օգտագործել, հետևեք հետևյալ կանոններին: Լավ օդափոխեք սենյակը, միանգամից տասնյակ մոմեր մի վառեք: Մոմը 30-60 րոպեից ավել միացրած մի թողեք: Եվ իհարկե հոտավետ մոմերը շաբաթը մեկ անգամից հաճախ մի օգտագործեք:
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru