Բրիտանիայի բնապահպանության, արդյունաբերության և գյուղատնտեսության նախարարությունը (DEFRA) հաստատել է գենային մոդիֆիկացված գյուղատնտեսական կուլտուրայի աճեցման նախագիծը ձկան յուղի սիթետիկ ձևի ստացման նպատակով: Ինչպես հաղորդում են նախագծի հեղինակները, եթե փորձը հաջողությամբ ավարտվի և ապացուցվի այդ արտադրանքի արդյունավետությունը և անվտանգությունը, ապա այն կհայտնվի խանութներում արդեն 2020 թվականին:
Ինչպես ցույց են տվել Rothamsted Research գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցների լաբորատոր փորձերը, ագարիկոնի (Camelina sativa) գենոմի մեջ ջրիմուռի յոթ գենի ներդնումը հանգեցրել է սերմերի մեջ օմեգա-3-ի չհագեցած ճարպաթթուների առաջացմանը, որոնք օգտակար են սիրտ-անոթային և նյարդային համակարգերի համար: Ապացուցված է, որ այն իջեցնում է աթերոսկլերոզի և Ալցեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը:
Միացյալ Թագավորության հարավ-արևելյան Հարտֆորդշիր կոմսության տարածքի հատուկ առանձնացված հատվածում գենային ինժեներիայով ստացված ագարիկոնի սերմը կցանվի այս տարվա մայիս ամսին:
Յուղը, որը կստացվի աճեցված սերմերից, կհետազոտվի, կուսումնասիրվի վերջինիս բաղադրությունը, արդյունավետությունը և անվտանգությունը, իսկ մնացած բերքը կոչնչացվի հաստատված պայմաններին համապատասխան:
Հետազոտությունները կտևեն մինչ 2017թիվը, և եթե վերջիններս հաջող անցնեն, ապա արդեն 2020 թվականին խանութներում կհայտնվի ձկան յուղի գյուղատնտեսական կուլտուրայի անալոգը:
Գենային մոդիֆիկացված ագարիկոնից սպասվելիք արտադրանքը քննադատներն անվանում են «Ֆրանկենշտեյնի սնունդ», և նրանց անհանգստանում են գենային մոդիֆիակցված օրգանիզմի թաքնված ռիսկերը մարդկանց և շրջակա միջավայրի նկատմամբ:
Հետազոտական նախագծի ղեկավար Ջոնաթան Նապիեն նշել է, որ նախկինում գենային ինժեներիայի միջոցով ստացված ոչ մի բուսական յուղ չի օգտագործվել մարդու կողմից, և անհրաժեշտ է հայտնաբերել գենային մոդիֆիկացված օրգանիզմի բոլոր հնարավոր ռիսկերը և մանրամասն հետազոտել այս արտադրանքի ազդեցությունը մարդու առողջության վրա նախքան կթույլատրվի դրա արտադրությունը և վաճառքը որպես կենսաբանորեն ակտիվ հավելում կամ սննդամթերք: Իր խոսքերով՝ դրական արդյունք ստանալու դեպքում այս տեխնոլոգիան կվերացնի ձկնարդյունաբերության վրա գործադրվող ճնշումը և կկրճատի աշխարհի ձկնային պաշարների սպառումը:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուր՝ Doctors.am
Նյութը՝ independent.co.uk