Ներկայում շատ հիվանդությունների ախտորոշում անհնար է կատարել առանց արյան լաբորատոր հետազոտության, այդ պատճառով պետք է շատ լուրջ մոտենալ այդ հարցին եւ արյուն հանձնել՝ պահպանելով բոլոր կանոնները:

Եվ այսպես, արյան լաբորատոր հետազոտություն ցանկալի է կատարել վաղ առավոտյան և քաղցած վիճակում: Որոշ հորմոնների հետազոտության համար արյուն պետք է հանձնել մինչեւ առավոտյան ժամը 10-ը: Վերջին սննդի ընդունումը պետք է լինի արյուն հանձնելուց 8-12 ժամ առաջ: Առավոտյան չի կարելի խմել թեյ, սուրճ, հյութ, թույլատրվում է միայն ջուր: Ցանակալի է հետազոտությունից 1-2 օր առաջ սննդակարգից բացառել յուղոտ, տապակած մթերքը և ալկոհոլային խմիչքները: Չի կարելի նաեւ անալիզ հանձնելուց առաջ դեղ խմել:

Ծխողները արյուն հանձնելուց 1 ժամ առաջ չպետք է ծխախոտ օգտագործեն:

Արյուն հանձնելուց 2-3 օր առաջ պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ վազք, մարզումներ և այլն: Վերարտադրողական տարիքի կանանց մոտ հորմոնալ հետազոտությունների արդյունքների վրա կարող է ազդել դաշտանային ցիկլը: Այնպես որ, նախքան արյան հետազոտության օր ընտրելը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ եւ խստորեն հետեւեք նրա ցուցումներին: 

Հիշեք, որ արյուն հանձնելիս պետք է լինել առավելագույն հանգիստ վիճակում: Պետք է բացառել էմոցիոնալ գրգռվածությունը, նյարդային լարվածությունը:

 Նյարդերը հանգստացնելու համար նախքան արյուն հանձնելը նստեք լաբորատոր կենտրոնի ընդունարանում և 10-15 րոպե հանգստացեք:

Եթե արյուն հանձնելու ժամանակ թուլություն կամ գլխապտույտ եք զգում, հայտնեք այդ մասին բուժաշխատողին:


Աղբյուրը՝  Doctors.am