Երևանում, Բաղրամյան 53 հասցեում արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է Բարրի խանութ-սրահը:
Ընկերությունն իր սպառողին է առաջարկում խնամքի և հոգատարության, գեղեցկության և առողջության ապրանքների, տնային բժշկական սարքերի, վերականգնողական հարմարանքների և շատ այլ ապրանքների լայն տեսականի:

Խանութում կարելի է գտնել անհրաժեշտ բոլոր պարագաները ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, մեծահասակ մարդկանց տնային խնամքի, հետվիրահատական խնամքի, այնպես էլ առօրյայում հեշտ կիրառելի պարագաներ գեղեցկության, առողջության պահպանման համար, ինչպես նաև սարքավորումներ, որոնք պետք կգան բժիշկներին՝ բժշկական հաստատություններում օգտագործման համար:

Տեղաշարժման միջոցներ` սայլակներ հաշմանդամներություն ունեցող մարդկանց համար, ձեռնափայտեր, հենակներ, քայլակներ

  • Սայլակներ հաշմանդամություն ունեցող անձանց համար և աթոռ-սայլակներ
  • Հենակ-քայլակներ` տարեց մարդկանց համար
  • Ձեռնափայտեր
  • Թևատակի և արմնկային հենակներ
  • Տեղաշարժման միջոցներ երեխաների համար

Մենք հեշտացնում ենք առողջությանը և հիգիենային հետևելը

Մեր օրերում ավելորդ քաշի խնդիրը ծանոթ է շատ-շատերին: Գաղտնիք չէ, որ այն բացի էսթետիկ տհաճությունը առաջացնում է մի շարք առողջական խնդիրներ ևս: Մարմնի քաշը կարելի է պահպանել, հետևելով դրա տատանումներին: Բարրի-ն այս հարցում կարող է լինել Ձեր վստահելի օգնականը: Մեր խանութ-սրահում կարող եք գտնել կշեռքներ և մարմնի կազմության անալիզատորներ: Այս կերպ հաշված վայրկյանների ընթացքում ցույց կտանց ոչ միայն քաշը, այլ նաև ճարպի, ջրի, մկանային զանգվածի տոկոսային բաղադրությունը:

Անալիզատորների օգնությամբ կարելի է հետևել առողջությանը, ճիշտ սնվել և պահպանել լավ ֆիզիկական վիճակը:

Ի դեպ, մինչև գնելը հենց խանութում կարող եք անվճար փորձել, թե ինչպես է սարքն աշխատում:

Օրթոպեդիա

Սա մեր խանութի ամենապահանջված և ամենաանհրաժեշտ բաժիններից է: Առաջարկում ենք.

  • Օրթեզներ և բանդաժներ
  • Կոմպրեսիոն տրիկոտաժ
  • Օրթոպեդիկ կորսետներ և կեցվածքի շտկիչներ
  • Օրթոպեդիկ ներդիրներ և հարմարանքներ ոտանթաթի համար
  • Օրթոպեդիկ ապրանքներ երեխաների համար

Ապրանքները նախատեսված են մասնավորապես հետվիրահատական ընթացքում կրելու, որոշ ֆիզիկական թերությունների շտկման համար: Առոանձնացված է մեծ տեսականի նաև սպորտսմենների համար:

Որոշ ապրանքների դեպքում, իհարկե, պարտադիր է բժշկի կողմից նշանակված լինելը, սակայն եթե ունեք հարցեր և դեռ չեք դիմել բժշկի, մեր խորհրդատուները նաև կօգնեն Ձեզ կողմնորոշվել, թե ինչպես կարելի է շտկել առաջացած խնդիրը:

Օրթոպեդիկ ներքնակներ և բարձեր

Օրթոպեդիկ ներքնակները և բարձերը նախատեսված են քնի և ցերեկային հանգստի համար, կանխում են տարբեր հիվանդությունների առաջացումը: Մեզ մոտ կարող եք գտնել Ձեզ անհրաժեշտ իրը՝ առողջ և հաճելի քնի համար:

Սանիտարական հարմարանքներ

Սանիտարական հարմարանքների կիրառման շրջանակը լայն է: Դրանք կարող են անհրաժեշտ լինել ինչպես Ձեր մեծահասակ ծնողների առօրյան հեշտացնելու համար, այնպես էլ հետվիրահատական շրջանում գտնվող անձանց և հաշմանդամություն ունեցող անձանց համար:

  • Աթոռ-զուգարաններ
  • Բարձրացնող հարմարանք լոգարանի համար
  • Նստարաններ և աթոռակներ լոգարանի համար
  • Շատ այլ հարմարանքներ, որ կարող եք գտնել մեր կայքում կամ այցելելով խանութ-սրահ:

Բարրի-ում կարելի է գտնել նաև գեղեցիկ և առողջարար նվերներ

Մեր խանութում առկա աղե լամպերը, լավագույն նվեր են ոչ միայն որպես դեկորացիա, այլ նաև որպես առողջարար աքսեսուար Ձեր ննջարանի համար: Դրանք իոնացնում են օդը և դրական ազդում շնչառության վրա: Այժմ բավական արդիական է աղի հանքեր գնալը առողջական նկատառումներով, իսկ այս կերպ նույն մթնոլորտը կարող եք ստանալ Ձեր իսկ տանը: Լամպերը շատ գերադասելի է դնել նաև փոքրիկի սենյակում՝ օդը ախտահանելու նպատակով:

Մերսող սարքեր

Մեզ մոտ կարող եք գտնել հանգստացնող ռելաքս-մերսող սարքեր՝ տաքացնող, ինֆրակարմիր լույսով, դեմքի համար նախատեսված, որոնք տեղավորվում են ձեռքի ափի մեջ և կարող եք օգտագործել ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության:

Արժեքը և հասանելիությունը

Սոցիալական տարբեր կարգավիճակի մարդկանց համար մենք առաջարկում ենք նույն ապրանքը ՝ տարբեր գնային սահմաններում: Կարող եք ընտրել նույն ֆունկցիոնալության սարքի ռուսական, կամ, օրինակ, գերմանական տարբերակը:

Գնել կամ վարձակալել

Որոշ ապրանքներ, հնարավոր է , որ Ձեզ անհրաժեշտ են որոշ ժամանակահատվածի համար, և այդ պատճառով նպատակահարմար չեք համարում գնել դրանք: Նման իրավիճակների համար մենք առաջարկում ենք նաև նաև վարձակալություն:

Բոլոր-բոլոր մանրամասների, հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ և այցելել խանութ: Սիրով կպատասխանենք Ձեզ հետաքրքրող հարցերին:

Հեռ.՝ 010 26 99 50, 011 26 99 50

099 26 99 50, 077 26 99 50

Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 53


Աղբյուրը՝ Doctors.am
06 հուլիսի, 2016