2018թ-ի ամռանը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն էր ընդունվել 6 տարեկան աղջիկ՝ թերսնված, ում քաշը կազմում էր ընդամենը 10 կգ:

Երեխան ուղղորդվել էր Մուրացան հիվանդանոցի մանկական բաժանմունքից, որտեղ միզասեռական օրգանների բորբոքման կապակցությամբ ստանում էր համապատասխան բուժում:

Ակնաբուժական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց երկու աչքերի եղջերաթաղանթների կենտրոնական պերֆորմացիա: Աչքերի ճնշումը ստուգելիս ակնագնդերը փափուկ էին, ինչը նշանակում է՝ ներակնային ճնշումը ցածր էր:

Երեխան բացարձակապես չէր շփվում, միակ ռեակցիան բարձրաձայն լացն էր: Մայրիկին ճանաչում էր ձեռքերով՝ շոշափելով նրա դեմքը, շուրթերը, փորձելով գտնել իրեն հարազատ դիմագծերը:

Շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանի՝ երեխան վիրահատվել է, նաեւ ստացել դեղորայքային բուժում, ինչը հնարավորություն է տվել նրան տեսնել մայրիկին, քայլել, ճիշտ կողմնորոշվել տարածության մեջ եւ, ամենակարեւորը, ամեն նոր օր դիմավորել ժպիտով: