Օգոստոսի 12-ը որպես երիտասարդների միջազգային օր սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Երիտասարդության հարցերի նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկով, որը կայացել է 1998 թվականի օգոստոսի 8-12 Լիսաբոնում:

Առաջին անգամ Երիտասարդների միջազգային օրը նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին:
 
Համաժողովն առաջարկել է կազմակերպել այդ օրվա աջակցմանն ուղղված տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ, որոնց նպատակն է  հատկապես երիտասարդության շրջանում մեծացնել իրազեկվածության մակարդակը Ասամբլեայի կողմից 1995 թ. ընդունված՝ մինչև 2000 թ. և դրան հաջորդող ժամանակաշրջանում  երիտասարդությանը վերաբերող Համաշխարհային գործողությունների ծրագրի  մասով:
 
Չնայած երիտասարդությունը կազմում է աշխարհի աշխատուժի ¼-ը, սակայն նրան բաժին է ընկնում գործազուրկների ընդհանուր քանակի կեսը: Աշխատանքի շուկաները դժվարանում են երիտասարդներին ապահովել հեռանկարային կայուն աշխատատեղերով, բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների:
 
Այսօր աշխարհում մինչ 25 տարեկան բնակչության թիվը կազմում է մոտ 3 միլիարդ մարդ: Նրանցից ավելի քան կես միլիարդն ապրում է աղքատության մեջ: 100 միլիոնից ավելի երեխաներ դպրոց չեն հաճախում: Ամեն օր մոտ 30000 երեխա մահանում է աղքատությունից: Յուրաքանչյուր օր 7000 երիտասարդ մարդիկ վարակվում են ՄԻԱՎ-ով:
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ընդունել սերունդների փոխկապակցվածությունը և համատեղ լուծել տարբեր տարիքային խմբերի խնդիրները՝ բարձրացնելով երիտասարդների տեղեկացվածությունը գոյություն ունեցող խնդիրների, ռիսկերի և վերջիններիս լուծման միջոցների վերաբերյալ:
 
Ամեն տարի անց են կացվում Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ (որոնցից են տարաբնույթ համերգները, ցուցահանդեսները, համաժողովները, սեմինարները, ֆլեշմոբերը և այլն)՝ որոշակի կարգախոսով: Այսպես՝ տարբեր տարիների օրվա թեմաներից են եղել «Այժմ և ի շահ ապագայի. Երիտասարդների գործունեությունն՝ ուղղված կայուն զարգացմանը», «Երիտասարդությունը հասարակության մեջ՝ հիմնված սերունդների փոխհարաբերությունների վրա», «Համատեղ պայքար աղքատության դեմ. երիտասարդություն և աղքատության վերացում», «Երիտասարդությունը և կլիմայի փոփոխությունը. գործելու ժամանակն է», «Երիտասարդության միգրացիա՝ առաջընթաց զարգացման ճանապարհին» և այլ թեմաներ:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Calend.ru