Անքնությունը բացասաբար է անդրադառնում տեղեկատվության կոգնիտիվ վերամշակման, ուշադրության կենտրոնացման և հիշողության վրա: Հետազոտությունները նախազգուշացնում են, որ քնի անբավարարությունը, բացի առողջական խնդիրներից, կարող է հանգեցնել սխալ որոշումների կայացմանը, և նույնիսկ աշխատանքը կորցնելուն: Անքնություն ունեցող մարդկանց բնորոշ է էներգիայի ցածր մակարդակ, սեռական հակվածության նվազում, գրգռվածություն, վատ կենտրոնացում և ճնշված տրամադրություն, հաղորդում է Times of India:
 
«Որքան երկար է մարդը տառապում անքնությամբ, այնքան դանդաղում է տեղեկության մշակման արագությունը: Կարևոր է իմանալ, որ քնի պակասը հնարավոր չէ լրացնել հանգստյան օրերին»,- ասում է Հովարդի բժշկական կենտրոնի հետազոտող Էմերսոն Վիկվայրը: 40-50 տարեկան մարդիկ  հաճախ ուզում են քնել աշխատավայրում: Դա իջեցնում է նրանց արդյունավետությունը: «Նրանց մոտ վախ կա, որ երիտասարդները առավել եռանդուն են և կարող են զբաղեցնել իրենց աշխատատեղը կամ առաջադրվել առաջխաղացման»,- նշում է Վաշինգտոնի քնի խանգարումների կենտրոնի մասնագետ Նիտուն Վերման: Սակայն 20-30 տարեկան մարդիկ նույնպես տառապում են անքուն գիշերներից: «Նրանց կյանքն ավելի աշխույժ է, նրանք ակտիվ են, այդ իսկ պատճառով օրվա ընթացքում քնում են 5 ժամ»,- լրացնում է Նիտուն Վիրման:
 
Գիտնականների կարծիքով՝ անքնության շատ պատճառներ կան: Որոշ մարդիկ աշխատամոլ են, իսկ որոշներն էլ՝ «բու»: Մեկը պայքարում է անքնության կամ խրոնիկ սթրեսի, իսկ մյուսը՝ քնի ապնոէի դեմ: «Մենք անընդհատ ուզում ենք քնել, այդ իսկ պատճառով սովորում ենք քնկոտություն առաջացնող նյութ ադենոզինին: Նույնիսկ այն ժամանակ, երբ մեր արդյունավետությունը նվազում է և կոգնիտիվ գործընթացը վատթարանում, մենք մտածում ենք, թե ամեն ինչ նորմալ է ինչպես միշտ: Իրականում անքնություն ունեցող մարդիկ զրկում են իրենց ուղեղն այնպիսի կենսական նշանակություն ունեցող նյութերից, ինչպիսիք են սնունդը և ջուրը: Չի կարելի մոռանալ, որ մարդուն անհրաժեշտ է օրական քնել  ութ ժամ» - ասում է Էմերսոն Վիկվայրը: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am/
Նյութը՝ Meddaily.ru