Առօրյա կյանքում մենք հաճախ «անհատ», անձնավորություն» և «մարդ հասկացությունները նույնացնում ենք, քանի որ մարդ ասելով ընկալում ենք անձնավորություն:

Իրականում այդ հասկացությունները տարբեր բնութագրեր ունեն հոգեբանության մեջ ։

Փիլիսոփայության մեջ անձնավորությունը հասարակական անհատ (ինդիվիդ) է նրա սոցիալական որակների տեսանկյունով, որոնք ձևավորվում են պամականորեն կոնկրետ գործունեության ձևերի հասարակական հարաբերությունների գործընթացում։

Անձը դինամիկ է, որովհետև նա անընդհատ զարգացում, հասունացում է ապրում: Սոցիոլոգիայում անձը բնութագրվում է որպես անհատին (ինդիվիդին) բնութագրող սոցիալական արժեքավոր գծերի կայուն համակարգ, որպես հասարակական զարգացման և սոցիալական հարաբերությունների արդյունք, որոնք ձևավորվում են ակտիվ առարկայական գործունեության և շփման միջոցով։

Անհատը անձնավորություն է դառնում միայն մարդկային միջավայրում հաղորդակցման շնորհիվ, որը բացառելու դեպքում նա սոցիալական էակ չի դառնա։

Որպես սոցիալական հարաբերությունների սուբյեկտ (կատարող)՝ անձը բնութագրվում է ակտիվ և ստեղծագործական գործունեությամբ, որը հնարավոր և արդյունավետ է դառնում նախորդ սերունդներից ժառանգված մշակույթի տիրապետման, յուրացման շնորհիվ։

Ընդհանուր հոգեբանությունը տալիս է անձի ընդհանուր հոգեբանական նկարագիրը՝ որպես վարքի ու գործունեության սուբյեկտի։

Անձը հասարակական և պատմական պրոցեսի և՛ օբյեկտ է, և՛ սուբյեկտ։ Բայց հոգեբանական օրինաչափությունը մեկն է. մարդ արարածը սկզբից միայն դաստիարակության, զարգացման և կրթության օբյեկտ է լինում (ասենք անմիջական նորածինը, մանուկը), որից հետո նա աստիճանաբար ձեռք է բերում սուբյեկտ (գործող անձ) դառնալու հոգեբանական և ֆիզիկական նախադրյալներ։ Այնուհետև հասունացման հետ նա լինում է և օբյեկտ ու ընդունում ուրիշի ներգործությունը, և սուբյեկտ ու ուրիշին ուղղում իր ներգործությունը, այսինքն` մարդը ծնվում է անհատ, անձնավորություն դառնում են, անհատականությունը պաշտպանում։

Մարդկային այն անհատը, որն ունի գիտակցություն, ինքնագիտակցություն, սոցիալական դիրքեր, դերեր, հաղորդակցում այլ մարդկանց , խմբերի ու մշակույթների հետ դա անձնավորությունն է:

Յուրաքանչյուր մարդ ոչ միայն անհատ է իր առանձնահատկություններով, այլև անձնավորություն, որը միավորում է հասարակական էթնիկ առանձնահատկությունների սոցիալական առանձին խմբերի տիպական առանձին գծերը:

Անձն այն հոգեկան աձանձնահատկություններով օժտված էակն է, որն ունի գիտակցություն, ենթագիտակցություն և ինքնագիտակցություն: