Անձի կառուցվածքի մեջ ձևավորվել են բազմաթիվ գծեր` դրանք անձի կամային գծերն են:

 


1.    Վճռականություն- մարդը  վճռական է այն դեպքում, երբ պրոբլեմային իրադրությունում կարողանում է արագորեն ընտրություն կատարել հնարավոր նպատակների միջև:

 


2.    Նպատակասլացություն- Այն դեպքում, երբ անհատը ոչ միայն կարողանում է արագորեն և ճիշտ ընտրել  իր նպատակը, այլև առանց շեղվելու  ձգտում է իրագործել այն: Նման մարդու նպատակը հստակ է, հասկանալի, նշանակալի, իր համար գրավիչ:

 


3.    Ինքնուրույնությունից զուրկ- Այսպիսի մարդիկ ընդհակառակը չեն կարողանում ինքնուրույն կողմնորոշվել ստեղծված հանգամանքներում, խորհուրդների կարիք են զգում, իսկ մեկից ավելի ներշնչումներ ստանալով չեն կարողանում կողմնորոշվել:

 


4.    Համառություն- Անձի կամային այն գիծն է, որը թույլ է տալիս երկար ժամանակահատվածում սեփական վարքն այնպեսկազմակերպել ու կառավարել, որ հնարավոր լինի հասնել դրված նպատակին:

 


5.    Տոկունություն- Տոկուն է այն մարդը, ով հայտնվելով դժվար իրադրության մեջ զսպում է իրեն, իր անմիջական հուզական պոռթկումը: Հաճախ գործունեությունը պետք է լինում կատարել ֆրունստրացիաների ու սթրեսների ժամանակ:

 


6.    Գոյություն ունեն մի շարք այլ գծեր ևս: Օրինակ արիությունը, համարձակությունը, կարգապահությունը:

 


Ուժեղ կամք ունի այն մմարդը, որի մեջկամային հիմնական դրական գծերը բարձր զարգացման են հասել և յդպես էլ զուգակցված են:
Կան կամազուրկ և շատ թույլ կամք ունեցող մարդիկ, որոնց կամքի ծայրահեղ թուլությունը անցնում է նորմերի սահմանից և բնորոշ է հոգեկան հիվանդությունով տառապող մարդկանց: