էբոլա տենդի բռնկումը ստիպեց ամերկացի չինովնիկներից առողջապահության ոլորտից անցնել համագործակցության դեղագործական ընկերությունների գիտնականների հետ: Համատեղ աշխատանքի նպատակն է Էբոլայի դեմ դեղամիջոցի ստացումը, հաղորդում է Ремедиум պարբերականը: Եթե ինչ-որ միջոց լավ արդյունքներ տա, ապա գրանցումը կկատարվի հատուկ կարգով:
 
Առայժմ չկա ո՛չ պատվաստանյութ, ո՛չ հատուկ բուժում: Չնայած կան տվյալներ Tekmira ընկերության TKM-Ebola-ի փորձարարական թեստերի անցկացման մասին (ամբողջ աշխատանքը տնօրինում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը): Այսօրվա դրությամբ իրենց վրա այդ միջոցը փորձարկել են միայն առողջ կամավորները: Ի հայտ են եկել իմունիտետի հետ կապված լուրջ խնդիրները, և հետազոտությունը դադարեցվել է: 
Պետք է ասել, որ դեղամիջոցների մշակմամբ զբաղվել են նաև ռուս գիտնականները: Հատկապես առանձնացել է Պաշտպանության նախարարության միկրոկենսաբանության ԳՀԻ-ի վարակաբանության կենտրոնը: Այստեղ ստացվել է արտակարգ կանխարգելման միջոց՝ իմունոգլոբուլինը: 1996 թ. այդ միջոցի համար գիտնականներն արժանացել են պետական պարգևների:
 
Մեկնաբանում է Վարակաբանության գիտա-հետազոտական կենտրոնի նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ-մայոր, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հերոս Ալեքսանդր Մախլայը. «Էբոլայի տիպի վիրուսների հետ աշխատանքը չափազանց վտանգավոր է. այդ պատճառով դրանց օգտագործումը դեղամիջոց ստանալու համար բարդանում է նրանով, որ սովորական պայմանններում վիրուսային աղբյուրի մշակումը և դրա պահպանումն անհնար է, պահանջվում են պաշտպանության հատուկ պայմաններ: Այն բազան, որի հիման վրա նախկինում կատարվում էին նման հետազությունները, չմտածված ռազմական բարեփոխումների ժամանակ տուժել են, և այսօր այն պատրաստ չէ մասշտաբային աշխատանքների համար: Այնուհանդերձ, բազայի վերականգնման միջոցառումներն արդեն ձեռնկվում է, և դա միանշանակորեն ճիշտ է: Ինչքանով ես գիտեմ, աշխարհում ոչ մի տեղ չեն ստեղծվել բուժման համապատասխան միջոցներ, բացի մեր իմունոգլոբուլինից»: 
 
Առայժմ ռուսական կողմի ակտիվ մասնակցությունը բռնկման վերացման գործում սահմանափակվում է նրանով, որ Առողջապահության նախարարությունը ռուս մասնագետներին ուղարկել է Կոնակրի՝ տեղի բժիշկներին օգնելու նպատակով: Այնտեղ ռուս բժիշկները կզբաղվեն տեղի գործընկերներին գիտա-մեթոդական օգնություն ցուցաբերելով, իրավիճակի համաճարաբանական անալիզով և ինֆեկցիոն անվտանգության ապահովման մասով առաջարկությունների մշակմամբ:
Աֆրիկա ուղարկված բժիշկներից մասնավորապես պետք է նշել Ռուսաստանի սպառողական վերահսկողության վարչության վարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտից ակադեմիկոս Վիկտոր Մալեեվը և Դ.Ի. Իվանովսկու անվան վարակաբանական ԳՀԻ-ի պրոֆեսոր Միխաիլ Շչելկանովը: Նրանք արդեն ունեն համաճարակների և ծանր վիրուսային հիվանդությունների բռնկումների  պատճառների հետազոտման փորձ: Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝Սիերա Լեոնեի, Լիբերիայի և Գվինեայի տարածքներում  Էբոլայի տենդի բռնկումը խլել է 729 մարդու կյանք: Այս տարվա փետրվար ամսից վարակվել է 1323 մարդ: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ newsfiber.com