«ԱլտՄեդ»-ը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բազմապրոֆիլային բաժանմունքն է, որտեղ մատուցվում են ծառայություններ հետևյալ մասնագիտություններով` նյարդաբանություն, ռեւմատոլոգիա, գաստրո-էնթերոլոգիա, անեսթեզիոլոգիա, ռեաբիլիտոլոգիա, ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, մերսում, մանուալ թերապիա, ասեղնառեֆլեքսոթերապիա, հոմեոպաթիա, դիետոլոգիա (նուտրիցիոլոգիա), մաշկավեներաբանություն, հոգեթերապիա, լոգոպեդիա:

Կենտրոնի գործունեության, մատուցվող ծառայությունների, մասնագետների, աշխատանքի սկզբունքների մասին Doctors.am-ին պատմում է կլինիկայի ղեկավար, բ.գ.թ.  դոցենտ  Մկրտիչ Նորայրի Ավագյանը:

Կենտրոնում ներկայացված են ժամանակակից և ավանդական բժշկության բաժինները: Որքանո՞վ եք կարևորում սրանց համակցումը բուժման մեջ:

Այո: Սա կարելի է համարել մեր բաժանմունքի գլխավոր առանձնահատկություններից մեկը: Այն ախտորոշման և բուժման ընթացքը դարձնում է առավել արդյունավետ:

Լինելով բժիշկների ընտանիքի զավակ՝ հաճախ կատակով ասում եմ, որ ավանդական բժշկություն կարելի է համարել նաև այն, որ կենտրոնում  շարունակվում են ընտանեկան ավանդույթները:

Կենտրոնը զբաղվում է երկու առանցքային օրգանների հետ կապված խնդիրներով՝ ողնաշարի՝ որպես հենաշարժողական համակարգի առանցք և ստամոքսաղիքային համակարգի՝ որպես ներքին օրգանների առանցք:

Մեր բաժանմունքի հիմնական և կարևորագույն սզբունքներից է պացիենտին ոչ թե ստանդարտ, այլ անհատական մոտեցման ցուցաբերումը: Ապացուցված է, որ այս դեպքում բուժումն առավել արդյունավետ կարող է լինել: Մենք ամեն հիվանդի համար մշակում ենք բուժման անհատական համակարգ: Իսկ դեղորայքի նշանակման հատուկ համակարգը, որ կիրառվում է մեզ մոտ, թույլ է տալիս ընտրել որակյալ դեղորայք, դրանք ճիշտ համակցել:

Ինչպե՞ս է կենտրոնում իրականացվում ախտորոշումը:

Ախտորոշումը ևս իրականացվում է և ժամանակակից և ավանդական մեթոդներով: Իրականացնում ենք ախտորոշում վեգետատիվ-ռեզոնանսային թեստավորման սարքավորման (այն ընձեռում է նաև դեղորայքի թեստավորման հնարավորություն), Ֆոլլի մեթոդներով: Դեղորայքային բուժումը, որպես կանոն, համակցում ենք ֆիզիոթերապիայի, ասեղնաբուժության և այլ ոչ դեղորայքային մեթոդների հետ…

Ունենք նաև ախտորոշիչ մեթոդներ, որոնք իրականացնում են հենաշարժողական համակարգի հիվանդությունների դիագնոստիկա. դրանցից է դենսիտոմետրիան և էլետրոնյարդամկանային ախտորոշումը: Դենսիտոմետրիան ամենաժամանակակից և պահանջված մեթոդն է, օրինակ՝ օստեոպորոզի ախտորոշման համար: Բաժանմունքում առկա է նաև հետադարձ բիոլոգիական կապով ախտորոշիչ սարքավորումը, ինչը եզակի կարելի է համարել հանրապետությունում:

Որո՞նք են կենտրոնի աշխատանքի առանձնահատկությունները: Ինչու՞ ընտրել հենց «Ալտմեդ»-ը:

«Ալտմեդ» բաժանմունքում իրականացվում է ախտորոշման և  բուժման ինտեգրատիվ մեթոդը՝ այսինքն, ժամանակակից բժշկության մեջ ավանդական բժշկության ներմուծումը, կիրառում ենք բուժման դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդներ: Մյուս փաստը, որ կարող եմ ներկայացնել որպես կենտրոնի առավելություն այն է, որ մեզ մոտ ցուցաբերվում է համակարգային (կոմպլեքս) մոտեցում. մեկ հիվանդի հետ աշխատում են մի քանի մասնագետներ: Համակարգային մոտեցման շնորհիվ բուժման արդյունավետությունն ավելանում է 2-4 անգամ: Այս դեպքում, հիվանդի համար շահեկան է նաև ավանդական և ժամանակակից բժշկության համադրումը: Կենտրոնի մասնագետները զբաղվում են մարդու և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան մարմնով:

Ովքե՞ր են «Ալտմեդ»-ում աշխատող մասնագետները:

Մեզ մոտ աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր անցել են բազմաթիվ վերապատրաստումներ արտասահմանում: Մեր գրեթե բոլոր աշխատակիցները նաև դասավանդում են վերականգնողական և ավանդական բժշկության ուղղություններով:

Համագործակցու՞մ եք Ձեր արտասահմանյան կոլեգաների հետ: Որքանո՞վ եք կարևորում այսօրինակ համագործակցությունը:

Համագործակցությունը արտասահմանյան կլինիկաների և մասնագետների հետ բավական կարևորում եմ թե՛ փորձի փոխանակման, թե՛ համատեղ աշխատանք իրականացնելու տեսանկյուններից:

 Ունենք գործընկերներ աշխարհի գրեթե բոլոր ծայրերում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Եվրոպական մի շարք երկրներ և այլն: Այս կերպ իրականացնում ենք հեռահար բժշկություն: Այս մեթոդն իրականացվում է առցանց (on-line և offline), այս կերպ իրականացնում ենք նաև հեռահար կոնսուլտացիաներ:

Ի՞նչ կմաղթեք Ձեր պացիենտին:

Մեր կենտրոնի և ընդհանրապես բոլոր հիվանդներին մաղթում եմ առողջություն և հոգատար, գրագետ բժշկական աջակցություն:

 

Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան

Աղբյուրը՝ Doctors.am