Ալերգիան մարմնի ռեակցիան է սովորաբար անվնաս նյութերի նկատմամբ։ Դրա ախտանիշները կարող են լինել և՛ մեղմ, և՛ նույնիսկ կյանքին սպառնացող։ Բուժումը ներառում է հակահիստամինային պրեպարատներ, դեկոնգեստանտներ, քթի ստերոիդներ, ասթմայի դեղամիջոցներ և նաև իմունոթերապիա։

            Ալերգիան մարմնի ռեակցիան է օտար սպիտակուցի նկատմամբ։ Սովորաբար այս սպիտակուցներն (ալերգեններն) անվնաս են։ Այնուամենայնիվ, եթե դուք ալերգիա ունեք որոշակի սպիտակուցի հանդեպ, ձեր իմունային համակարգն անշուշտ կարձագանքի դրան։

            Ալերգիկ ռեակցիան այն է, թե ինչպես է ձեր մարմինն արձագանքում ալերգենի առկայությանը։ Երբ առաջին անգամ ալերգիա եք ունենում որոշակի ալերգենի նկատմամբ, մարմինը դրան արձագանքում է IgE իմունոգլոբուլին ստեղծելով։ Իմունային համակարգը ստեղծում է IgE հակամարմիններ։

Ալերգիաները բավականին մեծ տարածում ունեն։ Եթե ծնողները ունեն որոշակի ալեգիա, երեխաները նույնպես հակված կլինեն դրան։

Սննդային ալեգիայի դեպքում, մարմինը որոշակի սննդի հանդեպ հակամարմին է ստեղծում։ Ալերգիկ ռեակցիան հայտնվում է սնունդն ընդունելուց անմիջապես հետո և կարող է բավականին լուրջ բարդացումներ ունենալ։ Սննդային ալերգիայի ախտանիշներն են՝

  • ամբողջ մարմնի քոր
  • որոշակի հատվածի քոր
  • սրտխառնոց և փսխում
  • ալերգիկ ցան
  • այտուց բերանի շուրջը, նաև կոկորդում, լեզվի և դեմքի վրա։

Ամենատարածված սննդային ալերգիաներն առաջանում են հետևյալ սննդատեսակներից՝

  • կաթ
  • ձու
  • հացահատկեղեն
  • սոյա
  • ընդեղեն

Եթե ունեք ալերգիկ ռեակցիա, պետք չէ ակնկալել, որ դրանք ինքնուրույն կանցնեն։ Մի քանի օր ախտանիշների պահպանման դեպքում անպայման դիմեք ալերգոլոգի, որը կնշանակի համապատասխան բուժում։ Ալերգենները հեշտությամբ կարելի է հայտնաբերել արյան հետազոտության կամ մաշկից քերուկ վերցնելու միջոցով։