Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում արդեն գործում է կոնտակտային լինզաների կաբինետը: Կոնտակտային լինզաները ակնոցների նկատմամբ շատ դեպքերում ունենում են անհերքելի առավելություններ: Եթե Դուք հոգնել եք ակնոց կրելուց, վարում եք ակտիվ կյանք և զբաղվում եք սպորտով, ապա փափուկ կոնտակտային լինզան այն է, ինչը պետք է Ձեզ:

Մեր բարձրակարգ մասնագետը կընտրի ամենից հարմար և որակյալ կոնտակտային լինզան հիվանդների համար, ովքեր ունեն կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ՝ նույնիսկ կեռատոկոնուսի լազերային կորեկցիայից հետո:

Լինզայի ընտրությունը շատ պատասխանատու գործ է, և դա պետք է անի միայն հատուկ մասնագիտացված անձը:

Լինզաների տարբեր տեսակները պահանջում են տարբեր խնամք: Բժիշկ-խորհրդատուն կառաջարկի և կներկայացնի լինզայի այն տեսակը, որը ամբողջովին կբավարարի Ձեր պահանջներին տեսողության կորրեկցիայի և կյանքի ձևի համար:

Երբ մասնագետն արդեն համոզված կլինի, որ ընտրել է այն լինզան, որը ապահովում է լավ տեսողություն, հարմարավետ է և ճիշտ է նստում աչքին, նա կսովորեցնի դրանց արագ և հարմար կիրառումը: Արագ հանել և հագնել լինզան շատ հեշտ է: Կաբինետի բժիշկները մանրամասն կբացատրեն, ինչպես ճիշտ հանել և հագնել լինզաները, ինչպես նաև գրավոր կերպով կներկայացնեն դրանց խնամքը:

Մեր հասցեն: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
Ք. Երևան, Ֆուչիկի 30, հեռ. 010 344944, 010 343510