Ալեկտորոֆոբիա (alektorophobia) - կպչուն վախ հավերից և այլ թռչուններից: Ալեկտորոֆոբիայով տառապող մարդիք վախենում են ոչ միայն կենդանի հավերից, այլ նաև նրա որոշակի դետալներից՝ փետուրներից, ձվերից և այլ մարմնի մասերից:

Ալեկտորոֆոբիան որոշվում է, որպես իռռացիոնալ վախ, որը իրական է հանդիսանում և ավելի լայն տարածում ունի, քան կարծում ենք:

DSM-IV և МКБ-10 տեղեկագրքերի ախտորոշման չափանիշների համաձայն, ալեկտորոֆոբիան դասվում է տագնապային խանգարումների շարքին:

Այս ֆոբիայով տառապող մարդկանցից շատերը, գտնվելով հավերի կամ հավի ճտերի մերձակայքում, սկսում են քրտնել: Նրանք մշտական անհանգստություն են ունենում, որ հավը կարող է նրանց նկատմամբ ագրեսիա ցուցաբերել՝ կարող է թաքնվել և հանկարծակի հարձակվել իրենց վրա, կամ էլ վարակել ինֆեկցիաներով:

Իրական մտավախությունը կայանում է նրանում, որ մարդը կարող է մտածել, որ հավը կարող է կտցահարել իրեն կամայական պահի:

Որպես օրենք, ալեկտորոֆոբիան արտահայտվում է միայն կենդանի կամ հում հավի նկատմամբ: Սննդի համար արդեն պատրաստված հավերը, որպես կանոն, ալեկտորոֆոբների մոտ վախ չեն առաջացնում, չնայած երբեմն, աղտոտվելուց վախը ստիպում է որոշ ալեկտորոֆոբերի, իրենց ռացիոնից բացառել հավի հետ կապված ամեն ինչ: Երբեմն, վախը տարածվում է նաև հավի փետուրների և ձվերի վրա:

Երբեմն գործերը կարող են այնքան վատ գնալ, որ հիվանդը պանիկական վախ ունենա նույնիսկ հավի լուսանկարը դիտելուց, կամ հեռուստացույցով հավին դիտելուց:

Հավերից վախը, ենթագիտակցության մեջ աշխատում է որպես պաշտպանական մեխանիզմ:

Ալեկտորոֆոբիայի ստրուկտուրան արտահայտվում է տարբեր կերպերով: Որոշ մարդիք, այդ վախը զգում են համարյա միշտ, այ դեպքում, երբ ուրիշները զգում են միայն ուղղակի խթանիչի առկայության դեպքում: Ամեն մարդ ունի իր ունիկալ բանաձևերը՝ երբ և որտեղ իրեն վատ զգա:

Ալեկտորոֆոբիայի ժամանակ, հիվանդները ունենում են հետևյալ ախտանիշները՝ վախի զգացում, շնչակտրություն, սրտխառնոց, բարձր քրտնարտադրություն, սրտխփոց, հևոց:

Լինում են նաև սրանց ուղեկցող երկրորդային ախտանիշներ՝ վախ մահից, զգացողություն, որ խելագարվում է կամ մահանում է, ճիշտ խոսելու ունակության կորուստ, ինքն իր նկատմամբ հսկողության կորուստ և շատ այլ ախտանիշներ:

Ֆոբիաներից շատերի նման, ալեկտորոֆոբիան հաճախ հանդիսանում է, ենթադրյալ սպառնալիքից պաշտպանվելու համար ենթագիտակցական մեխանիզմների ստեղծման պատճառ: Որոշ ալեկտորոֆոբներ կարողանում են որոշակիորեն հիշել այն իրադարձությունը, որը խթանել է այդ ֆոբիայի առաջացմանը: Միևնույն ժամանակ, որոշ ալեկտորոֆոբներ պնդում են, որ այդ վախը նրանք ունեն ի ծնե: Չնայած այս պնդումների, ալեկտորոֆոբիան, ինչպես և ցանկացած ուրիշ վախ, չի կարող լինել ի ծնե, այլ կապված է որոշակի իրադարձությունների հետ, որոնք բերել են էմոցիոնալ տրավմայի: Այդ կոնկրետ իրադարձությունները, իրենք իրենցով կարող են աննկատ մնալ կամ մոռացվել: Դրանք կարող են լինել ինչպես ուժեղ տրավմատիկ իրադարձություններ կապված հավերի հետ, այնպես էլ մանկությունում դիտված և վաղուց մոռացված ֆիլմի տեսարաններ:

Ալեկտորոֆոբիայի բուժման համար, ինչպես և ուրիշ այլ ֆոբիաների բուժման դեպքում, լայնորեն կիրառվում է նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման տեխնիկաները, որոնք, շատ գիտնականների կարծիքով, հանդիսանում են ֆոբիաների բուժման համար ամենաարդյունավետ միջոցները: Բուժման մեջ կիրառվում են նաև հոգեթերապիայի այլ մեթոդներ՝ կոգնիտիվ-վարքային թերապիան, հիպնոթերապիան և այլն: Դեղօրայքային բուժումը որպես առանձին բուժման ձև կիրառվում է միայն ախտանիշները հանելու համար: Ամենամեծ արդյունավետությանը հասնում են հոգեթերապիայի վերընշված ձևերից մեկի և դեղօրայքային բուժման համակցման ժամանակ:

psyhelp.am