Աճի հորմոնի կիրառման կողմնակի ազդեցություններից են հեղուկի կուտակումը, մկանային և հոդային ցավերը, գլխացավը: Պարզվել է, որ դրանց թվին է դասվում նաև ինսուլտի զարգացման ռիսկի մեծացումը: Գիտնականներն ասում են, որ լիակատար համոզվածության համար անհրաժեշտ է կատարել նոր հետազոտություններ և միևնույն ժամանակ՝ պնդում, որ հիվանդները պետք է տեղեկացված լինեն հնարավոր ռիսկի մասին:
 
Հետազոտությանը մասնակցել են մինչ 1990 թվականը ծնված 6874 մարդ: Նրանք սկսել էին հորմոնային ռեկոմբինանտ բուժում 1985-1996 թվականներին՝ կապված ցածրահասակության և հորմոնի պակասի հետ: Գիտնականները գնահատել են իրենց բուժման ընթացքում լրացված տվյալները և 2008-2010 թվականներին կատարված բժշկական գրառումները: Բուժման սկզբից մինչ վերջին հետազոտությունն անցել է մոտ 17 տարի: Բուժումը շարունակվել է միջինում 3.9 տարի: 
 
Հետազոտողները հայտնաբերել են, որ 11 մասնակիցների մոտ 24 տարեկան հասակում եղել է ինսուլտ: Ութի մոտ գրանցվել է հեմոռագիկ ինսուլտ՝ կապված գլխուղեղի անոթների պատռման հետ, իսկ մյուս երեքի մոտ՝ անոթների խցանման հետևանքով՝ իշեմիկ ինսուլտ: Գիտնականները նաև համեմատել են Ֆրանսիայի Դիժոնի և  Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքների ռեեստրների բժշկական գրանռումները: Նրանք պարզել են, որ երկու երկրներում էլ աճի հորմոնով բուժվող հիվանդների մոտ ինսուլտի զարգացման ռիսկը մեծ է եղել:
 
Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցի բժիշկ Ռեբեկա Այկորդն ասում է. «Բժիշկներն, ովքեր աճի հորմոնով բուժում են նշանակում, պետք է ուշադրություն դարձնեն այս կապի վրա, համեմատեն դրական և բացասական կողմերը, ապա որոշեն, արժի արդյոք սկսել այդպիսի բուժումը, թե ոչ: Եթե բուժումն անհրաժեշը է, ապա պետք է հիվանդներին տեղեկացնել ինսուլտի նշաների, շտապ բժշկական օգնության դիմելու և կանխարգելման ռազմավարությունների մասին»:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Meddaily.ru