Մրսածությունը կամ հարբուխն այս սեզոնին ամենից շատ հանդիպող հիվանդություններն են: Տարբեր պատճառներով դրանք կարող են ամսվա մեջ մի քանի անգամ կրկնվել՝ ուժասպառ անելով մարդուն:

Չնայած դրան՝ մրսածության ժամանակ շատերը շարունակում են առօրյա գործերով զբաղվել, մինչդեռ պետք է հետեւել որոշ կանոնների, որպեսզի ոչ միայն ավելի չբարդացնեք իրավիճակը, այլեւ արագ ապաքինվեք:

Ստորեւ ներկայացնում ենք չորս բան, որ ՉՊԵՏՔ Է անել, եթե ցանկանում եք արագ հաղթահարել մրսածությունը:

1. Սխալ հեղուկների օգտագործում

Այն, որ մրսածության ժամանակ խորհուրդ է տրվում շատ հեղուկ օգտագործել, դա չի նշանակում, որ կարելի է ալկոհոլ եւ սուրճ խմել: Դրանք ջրազրկում են օրգանիզմը:

Փոխարենը նախապատվությունը տվեք թեյին, արգանակին կամ հյութերին:

2. Մրսածությունը տանել «ոտքի վրա»

Մարդու իմունային համակարգը մրսածության ժամանակ առվելի շատ կարիք ունի հանգստի, որպեսզի կարողանա պայքարել վարակների դեմ: Մրսածության ժամանակ պետք է հանգիստ վերցնել աշխատանքից կամ ուսումնական հաստատությունից, մի խոսքով՝ չլինել «ոտքի վրա»:

3. Սպորտով զբաղվել

Եթե ակտիվ սպորտով կամ ֆիթնեսով եք զբաղվում, ապա մի քանի օրով դադար վերցրեք: Ֆիզիկական ակտիվությունը պարզապես կսպառի Ձեր ուժերը:

4. Չարաշահել քթի սփրեյը

Մրսածության ժամանակ քթի սփրեյը ամենահաս է թվում: Այն իսկապես օգնում է ազատ շնչել, սակայն դրա չարաշահումը կարող է հակառակ ազդեցություն թողնել: Խորհուրդ չի տրվում երեք օրից ավելի քթի սփրեյ օգտագործել:

5. Ծխել

Ծխախոտը կարող է ավելի վատացնել քթի, կոկորդի եւ թոքերի վիճակը մրսածության ժամանակ: Սա վերաբերում է նաեւ պասիվ ծխողներին: Աշխատեք գոնե մի քանի օրով ծխախոտ չօգտագործել կամ էլ հեռու մնալ ծխախոտի ծուխից:


Աղբյուրը՝  Webmd.com