Չնայած վեճը սիրային հարաբերությունների անբաժանելի մասն է, այնուհանդերձ, դրա ամենահաճելի պահը հաշտությունն է: Հոգեբանները հետազոտելով վեճերը` պարզել են. մարդկանց զգալի մասը գտնում է, որ հաշտեցման պահի համար արժե վիճել սիրելիների հետ: Արդյունքում` առաջարկել են առավել արդյունավետ 3 միջոց` վեճերից հետո հաշտվելու և բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար:

1.Թայմ-աուտ

Էմոցիոնալ ցնցումների դանդաղ ապաքինվողների համար լավագույն մարտավարությունը վիճելուց հետո թայմ-աուտ վերցնելն է: Նրանք կարող են կես ժամ անցկացնել տարբեր սենյակներում, կատարվածի մասին խորհել հոգեկան անդորրը վերահաստատելուց հետո, ի մի բերել միմյանց հանդուրժելու տեսակետները: Այս միջոցով հնարավորություն կընձեռվի յուրաքանչյուրին` իր հետ տեսակետն արտահայտելու և արդյունավետ որոշում կայացնելու: Պետք է առաջնություն տալ ոչ թե զգացմունքներին, այլ` բանականությանը և փաստերին: Երբ ամեն ինչ պարզվի և հարթվի, փարվեք միմյանց և հաշտվեք, քանի որ վերականգման համար ձեզ երկար ժամանակ է հարկավոր: Հոգեբանները նման զույգերին խորհուրդ են տալիս մի քանի ժամ միասին անցկացնել, օրինակ` ֆիլմ դիտել, դրսում զբոսնել, թատրոն գնալ... ֆիզիկական հաղորդակցությունն անպայման կօգնի հոգեկան հավասարակշռության վերականգմանը:

2.Ծիծաղի ուժը Արագ բորբոքվողների ու արագ հանդարտվողների համար լավագույն մարտավարությունը վեճին հումորով վերաբերվելն է: "Վիճեցինք ու հաշտվեցինք": Չպետք է վախենալ հաշտության առաջին քայլն անելուց և կատակելուց, եթե անգամ հումորը տեղին չէ: Դրանով իսկ կհանդարտեցնենք իրադրությունը: Հայտնի է, ամենաբարդ և անլուծելի իրավիճակներում անգամ ծիծաղը փրկել է մարդկանց: Վեճերը լուրջ ընդունելու կարիք չկա: Տեղում հորինեք մի բան, որ երկուսիդ էլ ծիծաղեցնի: Ձեր համատեղ կյանքից մի զվարճալի պատմություն հիշեք, անեկդոտ պատմեք, դիտեք ձեր սիրած կատակերգությունը: Հիշեք, ինչպես դյուրահավատների, այնպես էլ ձեզ համար գլխավորը հոգեկան հաղորդակցության պահպանումն է, որի օգնությամբ կվերականգնվի ֆիզիկական մտերմությունը:

3. Ռեֆլեքսը և մտորումը

Առավել վտանգավոր են շարունակական վեճերը, որոնց հետևանքով մարդիկ կորցնում են և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական հաղորդակցությունը: Այս դեպքում լավագույն մարտավարությունը ժամանակավոր հեռանալն է և մտորելը: Եթե մեձեցման իրատեսաական ելքն անորոշ է, կողք կողքի մնալու փորձերը կարող են վեճերի առիթ տալ: Լավ կլինի առանձնանալ, զբոսնել վայրերում (ցանկալի է քաղաքային աղմուկից հեռու), և պարզապես մտորել այդ ամենի մասին` ով է մեղավոր, ում դիրքորոշումն է ճիշտ, արդյոք արժեր այդ հարցի մասին վիճել, որքան է այդ հարցը կարևոր և սկզբունքային, դուք ինչ կարող եք անել, իսկ նա` ինչ: Անաչառ եղեք ձեր հանդեպ` գտնելով ձեր իսկ թերությունները: Միայն այդ դեպքում կարող եք շտկել ամեն ինչ: Հիշեք, համառորեն և մինչև վերջ սեփական կարծիքը պնդելն իմաստ կունենա միայն այն ժամանակ, երբ փոխզիջումը ստիպի ձեզ հրաժարվել կյանքի նկատմամբ ունեցած ձեր դիրքորոշումից ու սկզբունքներից: Բոլոր մյուս դեպքերում, եթե դա ոչ այլ ինչ է, քան քմահաճություն, խենթություն կամ րոպեական ցանկություն, վիճելը ոչ միայն անիմաստ է, այլ ձեր զգացմունքների դեմ ուղղված հանցանք: