Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր սովորություն ունեն ուշ քնելու և որոնց քունն ընդհատվող է` ավելի հաճախ են տառապում բացասական մտքերից այն մարդկանց համեմատությամբ,  ովքեր վաղ են քնում:
Անցկացված հետազոտության նպատակն էր ուսումնասիրել կապը քնելու ժամի և կպչուն բացասական մտքերի միջև:  
Հեղինակները կրկնվող բացասական մտքերը բնորոշում են որպես աբստրակտ կրկնվող մտքեր՝ բացասական փորձի և անձնական խնդիրների շեշտադրությամբ, որոնք դժվար է կառավարել: 
Այսպիսի մտքեր ունեցող մարդիկ սովորաբար շատ անահանգստացած են իրենց անցյալով կամ ապագայով, իսկ այդ կպչուն մտքերը կարող են չափազանց հոգնեցուցիչ լինել:
Հետազոտության անցկացման համար հեղինակները խնդրեցին համալսարանի 100 ուսանողի լրացնել մի քանի հարցաթերթիկ և երկու համակարգչային առաջադրանք,  որոնցով ստուգում էին տագնապի, բացասական մտքերի աստիճանը և հաճախությունը:  Հաշվի էր առնվում նաև քնելու ժամը. ուսանողը բու էր թե արտույտ:
Պարզվեց, որ ուսանողներն, ովքեր ավելի ուշ և քիչ էին քնում ավելի շատ կրկնվող բացասական մտքեր ունեին:
 
Ըստ հեղինակների՝ ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ոչ լիարժեք քունը կարող է կապված լինել բացասական մտածողության զարգացման հետ, և կրկնվող նեգատիվ մտքերի հետ կապված հոգեկան շեղումներով մարդիկ պետք է փոխեն իրենց քնի գրաֆիկն ու փորձեն քնել ավելի վաղ և ավելի երկար ժամանակ հատկացնեն քնին:
 
 
Աղբյուրը՝ Doctors.am