Անառողջ սնունդը տարեկան 11 միլիոն մարդու կյանք է խլում, պնդում են գիտնականները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու ամենօրյա սննդակարգն ավելի վտանգավոր է, քան ծխախոտը, եւ համարվում է աշխարհում ամեն 5-րդի մահվան պատճառ:

Հետազոտության համաձայն՝ ամենից հաճախ մարդիկ մահանում են աղի ավելցուկից, մրգի դեֆիցիտից, ընկուզեղենի, բանջարեղենի, բջջանյութի, օմեգա 3-ի, ամբողջական հացահատիկի պակասից:

Վերը նշված 11 միլիոն մահերից 10-ը սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով են եղել: Դրանց հաջորդում են քաղցկեղը եւ շաքարային դիաբետը:

Աղի չարաշահումը մեծացնում է արյան ճնշումը, ինչն էլ, իր հերթին, մեծացնում է ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը: Աղը նաեւ սրտային անբավարարության պատճառ կարող է դառնալ: Իսկ հատիկավորները, մրգերն ու բանջարեղենը հակառակ ազդեցությունն ունեն: