Նոր, Samaritans radar հավելվածը ստեղծված է Թվիթերի օգտատերերի մեջ գտնել մարդկանց, ովքեր մտածում են ինքնասպանության մասին, հաղորդում է The Guardian-ը:
Անվճար առցանց հավելվածը Թվիթերի բոլոր հրապարակումների մեջ փնտրում է անհանգստության տեղիք տվողները, այսինքն "ես ինձ ատում եմ", "ես հոգնել եմ մենակությունից", "օգնեք ինձ","դեպրեսիա", "ոչ ոք չկա, ում հետ կարող եմ խոսել" և նմանատիպ այլ արտահայտություններ: Այսպիսի թվիթներ հայտնաբերելով հավելվածը հեղինակին կհամարի սուիցիդի հակված և նրա ընկերներին խորհուրդներ կուղարկի թե ինչպես օգնել ընկերոջը: Սակայան իհարկե նրանք պետք է գրանցված լինեն ոչ միայն թվիթերում այլ նաև Samaritans Radar հավելվածում:
"Մենք գիտենք, որ մարդիկ, ովքեր չեն կարողանում հաղթահարել դժվարությունները, հաճախ ինտերնետում են օգնություն փնտրում: Սակայն մենք պետք է իմանանք ավելին' ինչու է նման բան տեղի ունենում և ինչպես օգնել այսպիսի խոցելի մարդանց" ,- պատմում է Ջո Ֆեռնսը՝ Samaritans բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենը, ով էլ հենց թողարկել է հավելվածը:
Հավելվածի հեղինակները խոսոտովանում են որ սկզբում բազմաթիվ սխալ ահազանգներ կլինեն, օրինակ, հավելվածը դեռ չի կարողանում տարբերակել հումորն ու սարկազմը իրական տառապանքից ու գանգատներից : Հեղինակները խնդրում են հաղորդել ծառայության սխալների մասին հետագայում դրանք շտկելու համար:
Հավելվածը դեռ աշխատում է միայն անգլերեն լեզվով,սակայն ապագայում գաղափարի հեղինակները այն բազմալեզու կդարձնեն:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medportal.ru