Ըստ բժիշկների՝ հատուկ վտանգ են ներկայացնում թռչնի գրիպի շտամերը, որոնք կարող են շատ արագ բազմանալ, իսկ բուժմանն արձագանքում են դժվարությամբ:

Բժիշկներն ահազանգում են թռչնագրիպի նոր շտամի տարածման մասին, որին զոհ է դարձել չինացի մի ծեր կին:

Նանչան քաղաքից 73-ամյա կինը մահացել է այն բանից հետո , երբ այցելել է շուկա, որտեղ վաճառում էին կենդանի թռչուններ, և վարակվել H10N8 վիրուսի շտամով: Սակայն պետք է նշել, որ այդ ժամանակ չհաջողվեց միանշանակորեն որոշել ինֆեկցիայի աղբյուրը: 

Այդ Ժամանակվանից ի վեր Ցզյանսի նահանգում գրանցվել է այդ շտամով վարակման ևս մեկ դեպք:

Բրիտանական Lancet բժշկական ամսագրում տպագրված հոդվածի հեղինակ -հետազոտողների կարծիքով տվյալ դեպքում չի կարելի թերագնահատել պանդեմիայի զարգացման հավանականությունը:

Չնայած վերջին ամիսներին Չինաստանում գրանցվել է գրիպի մի քանի բռնկում՝ հարուցված H7N9 շտամով, որից մահացել է  բոլոր վարակվածների ¼-ը, սակայն նոր շտամն ի հայտ է եկել հիմա:

 

Պանդեմիայի ռիսկը

H10N8 նոր շտամը հետազոտող գիտնականների խոսքերով՝ այն ունի մի շարք գենետիկ բնութագրիչներ, որոնք թույլ են տալիս դրան առավել հաջող ձևով զարգանալ հենց մարդու օրգանիզմում:
Մինչ այժմ վիրուսը մարդուն փոխանցվում է արտաքին աղբյուրներից, սակայն, եթե այն հաղթահարի այս պատնեշը և կարողանա փոխանցվել նաև մարդուց՝ մարդուն, ապա այն կդառնա առավել վտանգավոր:

Նանչան քաղաքի ոչ տարածված ինֆեկցիոն հիվանդությունների հսկողության կենտրոնից Մինբին Լյուն դեպքի կրկնման առիթով հայտնել է, որ վերջինս հանդիսանում է ահազանգ, քանի որ վկայում է այն մասին, որ վիրուսը շարունակում է շրջանառվել և հետագայում կարող է բերել վարակման նոր դեպքերի: 

Լոնդոնի թագավորական քոլեջի իմունային կենսաբանության ավագ դասախոս Լինդա Կլավինսկիսը, իր հերթին, գտնում է, որ պանդեմիայի անխուսափելի վտանգ չկա: Նույն կարծիքի է նաև ԱՀԿ-ի գրիպի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ջոն ՄակԿոլին:

Թռչնագրիպի H10N8 շտամը չի համարվում ինչ-որ բացառիկ բան, - նշում է բժիշկ ՄաքԿոլին՝ շարունակելով նշել, որ մենք չգիտենք, թե արդյո՞ք տվյալ դեպքում եղել է բարդացում, թե ոչ: Բայց սա շատ տեղին հիշեցում է այն մասին, որ օրեցօր աճում է կենդանական ծագում ունեցող վիրուսներից մարդկանց վարակելիությունը, ինչի մասին վկայում է Չինաստանում H7N9 շտամի դեպքը: Առաջներում մենք չէինք մտածում, որ այս վիրուսով վարակվածությունը կարող է ունենալ լետալ ելք, իսկ այժմ մենք պետք է ուշադրություն դարձնենք նաև H10N8 շտամի վրա:

Հատուկ ուշադրության են արժանի այն հարուցիչները, որոնք հակված են արագ բազմացմանը, հատուկ վտանգ են ներկայացնում և վատ են արձագանքում բուժմանը: Իսկ նոր շտամը իսկապես համապատասխանում է տվյալ բնութագրին:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուր՝ Doctors.am
Նյութը՝ bbc.com