Փսխումից տարբերվում է նրանով, որ սննդի ռեֆլուքսը  այս դեպքում լինում է ի հաշիվ ստամոքսի մկանների կծկումների: Բացի այդ, սննունդը զկռտալուց դուրս է գալիս առանց ուժ գործադրելու, առանց որովայնի մկանների կծկումների: Երեխայի ընդհանուր վիճակը չի փոխվում, ստամոքսի պարունակությունը քիչ է թափվում, երեխան ասես "թքում" է կաթը բերանից անմիջապես կամ կերակրելուց քիչ հետո: Այն չի ուղեկցվում վեգետատիվ ախտանիշներով, չի ազդում երեխայի վարքի, ախորժակի և տրամադրության վրա: Զկռտոցի հակումը  նորածիններին շատ բնորոշ է, դա պայմանավորված է աղեստամոքսային ուղիների վերն հատվածի առանձնահատկությաւններով նոհածինների մոտ, դրանք են` կարդիալ սֆինկտորի թույլ լինելը պիլորիկ սֆինկտորի լավ զարգացած  ֆոնի վրա, ստամոքսի հորիզոնական դիրքը և նրա ձևը` պարկի նման, որովայնի խոռոչում բարձր ճնշումը և վերջապես երեխայի  հորիզոնական դիրքը և սննդի մեծ քանակը, որը նա արդեն ստանում է 10-14 օրեկանից` քաշի 1/5 - օրվա մեջ , դրանք բոլորը նպաստող գործոններ են:


Զկռտոցը առողջ նորածինների մոտ  ֆուկցիոնալ/ - ֆունկցիոնալ փսխման և զկռտոցի հիմքում ընկած են հետևյալ մեխանիզմները /նորածնի մոտ/`

  • կերակրափողի պերիստալտիկայի և կլման ակտի կորդինացիայի խան•արումը
  • անբավարար սալիվացիան /թքարտադրությունը/
  • ստամոքսի և աղիների անբավարար պերիստալտիկան
  • էվակուացիայի դանդաղումը ստամոքսից
  • պիլորոսպազմը

Նշված մեխանիզմերը հանդիսանում են որպես հետևանք մոտոր ֆունկցիայի նեյրովեգետատիվ, ինտրամուրալ և հորմոնալ ֆունկցիաների խանգարումների: Նշված համակարգների հասունության հետ մեկտեղ /մինչև 6 ամսեկանը/, այս եև ևույթներն էլ անցնում են:


Փսխումը և զկռտոցը կարող են լինել մի շարք հիվանդությունների հիմնական ախտանիշներ: Ըստ Կերպել-ֆրոնիուսի փսխումը կարելի է բաժանել 2 խմբի`
1. առաջնային, երբ պատճառը  աղեստամոքսային ուղին է
2. երկրորդային, երբ պատճառը արտաստամոքսային է:
Առաջնայինը լինում է նաև ֆունկցիոնալ և օրգանական, վերջինս  զարգանում է բնածին արատների ֆոնի վրա:
Երկրորդայինը լինում է ինֆեկցիոն հիվանդություններից, ցերեբրալ ախտահարումներից, նյութափոխանակության խանարումներից

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին