Նեոնատալ շրջանում հանդիպում է ավելի հաճախ, քան ժառանգական  կոագուլոպաթիաները: Տրոմբոցիտները անգիոտրոֆիկ ֆունկցիա ունեն, նրանց 10 տոկոսը օրեկան ոչնչանում են անոթների էնդոթելում ‘սնուցելով’ նրանց: Առանց տրոմբոցիտների անոթները դառնում են թույլ, թոշոմած: Այս հիվանդության պատճառը դեռևս լրիվ պարզ չի: Պերինատալ շրջանում տարբեր պաթոլոգիկ վիճակները կարող են առաջացնել արյունահոսություններ տրոմբոցիտների ժառանգական դեֆեկտների ժամանակ: Պետք է նշել, որ ներգանգային արյունազեղումների բոլոր ձևերի ժամանակ երեխաների մոտ միշտ հայտնաբերվում է տրոմբոցիտոպաթիա, որոնց ի հայտ գալու համար հարկավոր են  պրովոկացիոն պայմաններ /ՊՀ-ի փոփոխություն, շնչ. անբավարարություն, ինֆեկցիաներ, դեղնուկ, հիպովիտամինոզ C մոր մոտ և այլն: Պարզվել է, որ նորածինների մոտ 5 տոկոս դեպքում լինում է տրոմբոցիտոպաթիա,որը պատճառ է լինում առաջնային հեմոռագիկ խանգառումների:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին