Մտածողության բովանդակային խանգարումներից է: Սրանք երևույթների, իրադարձությունների և մարդկանց միջև ուղղման չենթարկվող կապերի ու հարաբերությունների հաստատումն է, առանց իրական հիմքերի։ Միտքը համարվում է զառանցանքային, եթե չի համապատասխանում իրականությանը, աղավաղված է, լիովին «տիրելով» հիվանդին, չի ենթարկվում ճշտման, ուղղման և շտկման՝ չնայած իրականության հետ ակնհայտ հակասությանը։ Զառանցանքն ունի որոշ բնութագրեր և հատկություններ, որոնց առկայությունը զառանցանքի ախտորոշման համար պարտադիր է։ Հակառակ դեպքում զառանցանքի մասին խոսելու իրավունք չունենք։ Դրանք են. անսասան համոզվածություն, շտկման անհնարինություն, կեղծ տրամաբանություն (պարալոգիա), հաստատված կարծիքի անփոփոխություն, բացարձակ անդրդվելիություն՝ ի պատասխան տրամաբանական փաստարկներին, ուղղվածություն՝ դեպի սեփական «ես»-ը, ձևավորվում են հիվանդագին ֆոնի վրա։ Միայն այս չափանիշների առկայության դեպքում, մենք կարող ենք տարբերակել զառանցանքը սխալ դատողություններից, կեղծ համոզմունքներից, կրոնական և այլ բնույթի դոգմաներից:

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին