Ընդերա-մարմնական ռեֆլեքսներն ընդգրկում են այն ուղիները, որոնցով ընթացող գրգիռը, ի լրացումն ընդերայինների, առաջացնում է նաև մարմնական պատասխաններ։ Օրինակ, կարոտինային ծոցի քեմոընալիչները ածխաթթվի հավելյալ քանակով գրգռելու դեպքում ուժեղանում է միջկողային շնչառական մկանների գործունեությունն ու շնչառությունը հաճախանում է։

Մարմնա-ընդերային ռեֆլեքսներ։ Այս ռեֆլեքսներն ընդգրկում են այն ուղիները, որոնք ներառում են արտաքին ընկալիչների և մարմնական առբերիչ նյարդաթելերի ակտիվացումն ու ավարտվում են ընդերային օրգաններում, առաջացնելով դրանց գործառության փոփոխություն։ Օրինակ, մաշկի ջերմային գրգռման ժամանակ տեղի է ունենում մաշկային անոթների լայնացում և որովայնի խոռոչի անոթների նեղացում։ Մարմնաընդերային ռեֆլեքսներին է պատկանում նաև Աշներ–Դանինի ռեֆլեքսը՝ ակնագնդերի վրա գործադրած ճնշումն առաջացնում է անոթազարկի դանդաղում։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մաշկի որոշ մասերի գրգռման դեպքում փոփոխություններ են առաջանում որոշակի ներքին օրգանների գործունեության մեջ և, հետնաբար, ի հայտ են գալիս մաշկաընդերային ռեֆլեքսներ, ուստի հիմնավորվում է մի շարք բուժական միջոցառումների կիրառումը, ինչպիսին են օրինակ, ներքին օրգանների ցավերի ժամանակ տեղային տաքացումը կամ սառեցումը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին