Դա հիվանդագին վիճակ է, որն առաջանում է բժշկի և բուժանձնակազմի կողմից հիվանդի նկատմամբ թույլ տրված սխալ արտահայտությունից, անզգույշ խոսքից, վարվելաձևից։ Հատկապես հեշտությամբ է առաջանում ներշնչվող անձնավորությունների շրջանում։ Այն կարող է արտահայտվել կպչուն վախերի, դեպրեսիվ վիճակների, հիպոխոնդրիկ ապրումների, գերարժեք մտքերի ձևով։ Օրինակ երբ համայցի ժամանակ բժիշկը հիվանդին անզգուշաբարասում է, «Ոչ թե սիրտ ունես, այլ լաթի կտոր», ապա այդ խոսքերից հետո զարգանում է դեպրեսիվ-տագնապային, հիպոխոնդրիկ վիճակ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին