Յարիշ-Հերկսհեյմերի ֆենոմենը ներառում է իր մեջ տենդի, դողերոցքի,գլխացավի, մաշկի ցանավորման, այտուցի, լիմֆադենոպաթիայի առաջացումը և նախապես եղած մաշկի ախտահարման սրացումը: Պատճառը հավանաբար բակտերիալ հակածինների էնդոտոքսինների կամ երկուսի արտազատումն է քայքայված մանրէներից: Սա սովորաբար պենիցիլինով սիֆիլիսի և լեպտոսպիրոզի բուժմանն է հետևում, բայց նկարագրվել է նաև պարազիտար և սնկային վարակների բուժման ժամանակ: Բուժումը շարունակելու դեպքում ռեակցիան մարում է` հաստատելով նաև, որ դա  ալերգիկ ռեակցիա չէ: Ցավոք սրտի դեղամիջոցի օգտագործումը սովորաբար դադարեցվում է, և դեղը` վատաբանվում: Մեկ այլ օրինակ է հանդիասանում մաշկային ցանի առաջացումը Էբշտեյն-Բառռի վիրուսով տառապող մարդուն ամպիցիլինով բուժման ընթացքում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին