Յամաիս-վյու (Jamais-vu - երբեք չտեսած) ընկալումների փսիխոսենսոր խանգարումների տարատեսակ են և դասվում են դեպերսոնալիզացիոն և դեռեալիզացիոն խանգարումների շարքին: Այս դեպքում լավ ծանոթ տեղանքում, բնակավայրում, իրավիճակում առաջանում է զգացողություն, որ այդ ամենը երբեք չի եղել և տեսնում ես առաջին անգամ (դասվում է դեպերսոնալիզացիոն և դեռեալիզացիոն խանգարումների շարքին):

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին