Հոգեկան խանգարումներ առաջացնող ախտածին պատճառների շարքում գանգուղեղային վնասվածքները մեծ տեղ են գրավում և հաճախ են հանդիպում։ Վնասվածքները կարող են լինել ծննդաբերական բնույթի, կենցաղային, արդյունաբերական։ Հատուկ տեղ են զբաղեցնում բնական աղետների և հատկապես պատերազմական պայմաններում առավել հաճախ հանդիպող գանգուղեղային վնասվածքները։

Նման վիճակներում կարող են առաջանալ նյարդահոգեկան զանազան խանգարումներ, որոնք անկախ վնասվածքի տեսակից երեք հիմնական շրջանի են բաժանվում`  գիտակցության խանգարման սկզբնական շրջան, սուր շրջանում հանդիպող հոգեկան խանգարումներ և հեռավոր հետևանքների շրջան։ռնում է մակերեսային և ընդհատումներով։ Հաճախ հանդիպում են նաև անոթային և վեգետատիվ բազմաբնույթ խանգարումներ։ Ասթենիկ վիճակը տևում է 2-3 շաբաթ և աստիճանաբար անցնում է, եթե հիվանդի վիճակը չի բարդանում հոգեկան սուր խանգարումներով (հոգեշարժական գրգռվածություն, դելիրիում, գիտակցության մթնշաղային խանգարում, անշարժությամբ ուղեկցվող քնկոտ վիճակ և այլն)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին