Վիտիլիգոն մաշկային հիվանդություն է, որով առավել հաճախ հիվանդանում են երիտասարդ կանայք:

Պատճառներ
Վիտիլիգո հիվանդության առաջացման պատճառները հայտնի չեն: Ենթադրվում է, որ այն նյարդաներզատիչ խանգարումների հետևանք է:

Պաթոգենեզ
Այս հիվանդությունը բնորոշվում է մաշկային ծածկույթի վրա մելանին գունակի անհետացմամբ և տարբեր ձևի ու մեծության սպիտակ բծերի առաջացմամբ: Բծերը մեծանում են, միաձուլվում և առաջացնում կաթնասպիտակավուն շատ մեծ հատվածներ, որտեղ աճող մազերը նույնպես գունազրկվում են: Հիվանդությունը չի ազդում ընդհանուր ինքնազգացողության վրա, բայց հիվանդին անհանգստացնում է սոսկ որպես կոսմետիկական արատ: Առանձին բծեր կարող են ինքնուրույն անհետանալ:

Բուժում
Վիտիլիգո հիվանդությունը բուժում է բժիշկը: Բծերին կարելի է քսել գրիմ, հեղուկ դիմափոշի, կալիումի գերմանգանատի լուծույթ: Պետք է խուսափել արևի տակ երկար գտնվելուց, որովհետև թուխ մաշկի վրա սպիտակ բծերն ավելի ցայտուն են դառնում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին