Վիրուսը (լատ. virus — թույն) միկրոսկոպիկ մասնիկ է, կազմված է սպիտակուցային թաղանթից` կապսիդից ու նրա մեջ պարփակված նուկլեինաթթուներից (ԴՆԹ կամ ՌՆԹ) և ունակ է ինֆեկցել կենդանի օրգանիզմենրի բջիջբները: Վիրուսները օբլիգանտ պարազիտներ են. նրանք չեն կարող բազմանալ բջջից դուրս: Ներկայումս հայտնի են վիրուսներ, որոնք բազմանում են բույսերի, կենդանիների, սնկերի բջիջներում և բակտերիաներում (վերջինների անվանում են բակտերիոֆագեր):
Ավելի վաղ վիրուսներին էին դասում նաև պրիոնները, սակայն հետագայում պարզվեց, որ պրիոնները գենետիկական ինֆորմացիա չեն կրում նուկլեինաթթուների տեսքով: Կապսիդի առկայությունն էլ հնարավորություն է տալիս վիրուսները տարբերել վիրոիդներից: Վիրուսները պարունակում են միայն մեկ տիպի նուկլեինաթթուներ, կամ ԴՆԹ կամ ՌՆԹ:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին