Վիրուլենտությունը ախտածնության աստիճանն է, դրա քանակական արտահայտությունը, ինչը պայմանավորված է հատկանիշների որոշակի համակարգով՝ վիրուլենտության գործոններ, որոնք ապահովում են մանրէի ամրացումը (ադհեզիա) մակրոօրգանիզմի բջիջներին, բազմացումն ու ախտահարված տեղամասի գաղութացումը (բնակեցում), ներթափանցումը բջիջների ներքին միջավայր (պենետրացիա) կամ խորանիստ հյուսվածքներ (ինվազիա), դիմակայումը օրգանիզմի ոչ սպեցիֆիկ և սպեցիֆիկ պաշտ¬պանական մեխանիզմներին (ագրեսիա):